ԱՁ-ն ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով

Վահե.

ԱՁ-ն ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով, որի գումարը կազմում է մոտ 900000 դրամ, և որի դիմաց նա վճարել է կանխիկ ամբողջ գումարը, ես գիտեմ, որ օրենքով կանխիկ վճարումների գծով ԱՁ-ի համար սահմանափակումներ չկա, եթե նա ապրանքը ձեռք է բերել հարկային հաշվով, բայց ԱՁ-ն վարում է դրամարկղի գիրք, չնայած նրան, որ ԱՁ-ն դրամարկղի գիրք չի վարում օրենքով: Ի՞նչ եք կարծում, այս դեպքում օրենքի խախտում է այն, որ ապրանքի դիմաց վճարված 900000 դրամ գումարը միանգամից ելք արվի դրամարկղի գրքից: Եվ նաև մի հարց, կարո՞ղ եմ արդյոք դրամարկղի գիրքը լրանալու դեպքում նոր դրամարկղի գիրք չվարել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արա

1. Եթե Ա.Ձ.-ն ունի դրամարկղային գիրք, դա դեռ չի նշանակում որ նա դառավ իրավաբանական անձ, հետևաբար Ա.Ձ.-ի վրա չեն կարող տարածվել ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ օրենքի 6-րդ կետի սահմանափակումները:
2. Ոչ մի օրենքով սահմանված չէ, որ “Ա.Ձ.-ն կարող է չվարել դրամարկղի գիրք, բացառությամբ այն դեպքի, երբ նա հարկային մարմնում գրանցել է դրամարկղի գիրքը”: Այսինքն Ա.Ձ-ն օրենքով ընդհանրապես պարտավոր չէ վարել դրամարկղի գիրք, նույնիսկ եթե հարկային մարմնում ինչ-ինչ ձևով գրանցել է այն: Հետևաբար այդ գիրքը կարող եք այսօրվանից չվարել:

վահե

Շնորհակալ եմ, Արա: