Sergey.
Կազմակերպությունը ֆիզիկական անձից կոմիսիոն հիմունքներով ստացել է ապրանքանյութական արժեք վաճառելու նպատակով, ապրանքը վաճառելիս կամ գործարքի որևէ փուլում առաջանում է եկամտահարկի պարտավորություն` կապված ֆիզ անձի եկամտի ստացման հետ: Խնդրում եմ նշել համապատասխան օրենսդրական ակտը, որը կարգավորում է տվյալ իրավահարաբերությունը:
Հարգելի Սերգեյ, տվյալ իրավահարաբերությունը կարգավորվում է “Եկամտահարկի մասին” ՀՀ օրենքով: Մասնավորապես տվյալ հարցի հետ կապված կարող եք կարդալ հոդված 18-ի 5-րդ կետը, հոդված 20 և 21:
Հարգելի Արա Ա, խնդրում եմ Ձեզ հաշվի առնել ՀՀ Պետական Եկամուտների Նախարարության «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՀՐԱՀԱՆԳԸ, որի 23 կետի զ) ենթակետում հստակորեն նշված է կոմիսիոն գործարքի կատարումից առաջացող եկամտահարկի վճարման կարգը: Այն է`
23. Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եկամուտներ վճարելիս իրականացնում են հարկի պահում (գանձում), բացառությամբ, եթե.
զ)նրանք հանդիսանում են հանձնակատար և հանձնարարության պայմանագրի շրջանակներում այլ անձանցից ստացված գումարները վճարում են հանձնարարողին, կամ` նրանք հանդիսանում են կոմիսիոներ և կոմիսիոն պայմանագրի շրջանակներում այլ անձանցից ստացված գումարները վճարում են կոմիտենտին, կամ` նրանք հանդիսանում են գործակալ և գործակալության պայմանագրի շրջանակներում այլ անձանցից ստացված գումարները վճարում են պրինցիպալին:
Խնդրում եմ Ձեր տեսանկյունից պարզաբանել վերոնշյալ հոդվածի բովանդակությունը` կանխավ հայտնելով շնորհակալություն ընձեռնված ուշադրության համար: