Աննա Ա.
Հարգելի գործընկերներ,
համաձայն ՀՀ կառավարության 27.11.1998թ. 753 որոշման 3թ կետի.
հարկվող շահույթը կամ հարկվող եկամուտը որոշելու նպատակով հարկատուի համախառն եկամտից կարող են նվազեցվել` թ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման օրապահիկի ծախսերը` գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար 8 հազ. դրամը չգերազանցող գումարի չափով, ընդ որում` շինարարություն իրականացնող հարկ վճարողների համար Հայաստանի Հանրապետության տարածքում օրապահիկի ծախսերի ամսական գումարը չի կարող գերազանցել տվյալ շինարարությունում ընդգրկված յուրաքանչյուր վարձու աշխատողի հաշվով հաշվարկված տվյալ ամսվա աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների գումարից: Ընդ որում, գործուղման օրապահիկի ծախսերը չեն հատուցվում հիմնական աշխատանքի վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ գործուղված աշխատողին:
Հարց` այստեղ խոսվում է միայն գործուղման օրապահիկի ծախսերի մասին, իսկ ի՞նչ սահմանաչափ կա ՀՀ տարածքում գործուղման ծախսերի հետ կապված:
Եթե կա գիշերավարձի թուղթ, մասնավորապես, հյուրանոցի կողմից տրված հ/ֆ, նույնիսկ եթե այն կազմում է մեկ մլն դրամ, ապա միանշանակ նվազեցվում է, նույնը նաև տրանսպորտին է վերաբերվում: Տրամաբանությունը այն է, որ եթե դուք հարկ եք նվազեցնում, ապա մյուս կողմը, այսինքն , հյուրանոցը կամ տաքսին, հարկ է վճարում…