Ռուբեն.
Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է` արդյո՞ք կարող եմ ես իմ անձնական հանգիստը, որը ես անկացրել եմ Ծաղկաձորում` հյուրանոցում և ունեմ 200 000 դրամի դրամարկղային չեկ, գրանցել ՍՊԸ – ի վրա որպես ծախս` հիմք ընդունելով միայն դրամարկային չեկը կամ ձևակերպել գործուղում:
Հարգելի Ռուբեն, գործուղման համար անհրաժեշտ էր գործուղման վկայական Ծաղկաձորի կնիքով, եթե դա լիներ, կարելի էր ծախսերով ձևակերպել:
Բնականաբար` ՈՉ, Ռուբեն: Ձեր ԱՆՁՆԱԿԱՆ ծախսերը չեն կարող ՍՊԸ-ի գործունեության հետ կապված ծախս համարվել: Եթե դա լիներ սեմինար կամ կոնկրետ ՍՊԸ-ի գործունեության հետ կապված գործուղում` հնարավոր կլիներ և ՀԴՄ կտրոնն էլ կարող է հիմք համարվել ծախսերը ցույց տալու համար:
Հարգելի Ռուբեն, կարող եք ձևակերպել որպես վարչական ծախսեր:
Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման օրապահիկի ծախսերը` գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար 8 հազ. դրամը չգերազանցող գումարի չափով, ընդ որում` շինարարություն իրականացնող հարկ վճարողների համար Հայաստանի Հանրապետության տարածքում օրապահիկի ծախսերի ամսական գումարը չի կարող գերազանցել տվյալ շինարարությունում ընդգրկված յուրաքանչյուր վարձու աշխատողի հաշվով հաշվարկված տվյալ ամսվա աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների գումարից:
Ընդ որում, գործուղման օրապահիկի ծախսերը չեն հատուցվում հիմնական աշխատանքի վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ գործուղված աշխատողին.