Հեռուստաընկերությունը ձեռք է բերել ավտոմեքենա

Ashot.

Հեռուստաընկերությունը 2004 թվականին ԱԱՀ-ով աշխատող կազմակերպություններից մեկից ձեռք է բերել ավտոմեքենա, որի արժեքը փոխհատուցվել է գովազդով: Մեքենայի սկզբնական գինը կազմել է 15000 դոլարին համարժեք դրամ: 2011թվականին այն վաճառվել է (1000 դոլարով), շուկայական գինը կազմում է 7000 դոլարին համարժեք դրամ: Խնդրում եմ ինձ ասել, որքանո՞վ է օրինական այս գործարքը, և ինչպիսի՞ հարկային պարտավորություներ և համապատասխան պատասխանատվություն է առաջանում պետության հանդեպ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Marshal

Հարգելի Աշոտ,
եթե ընդունենք, որ մեքենան ձեռք է բերվել ասենք 6 մլն դրամով, ապա գնի մեջ 1 մլն, կազմում է ԱԱՀ-ն: Մեքենայի ամորտիզացիոն ժամկետը հինգ տարի է, եթե այն հինգ տարի շահագործվել է և ավելի երկար ամերտիզացիոն ժամկետ հաշվապահը չի նախատեսել, ուրեմն 2011թ-ին մեքենայի արժեքը կդառնա 0: Շահութահարկի գծով կառաջանա /ընդւնենք մեքենայի վաճառքը 0,4 մլն դրամ/ 4,6 մլն վնաս իսկ ԱԱՀ-ի հաշվարկում հաշվանցված ԱԱՀ-ն պետք է պակասեցնեք մոտ 930հազ. դրամ, հետևաբար նույն գումարի չափ ԱԱՀ կառաջանա:
Կա ևս մեկ վտանգ` կարող են կիրառել 22 հոդված կամ ԱԱՀ-ի օրենքը թույլ է տալիս կիրառել սովորաբար կիրառվող գներ, եթե շուկայական գինը ընդունենք 2,8 մլն. դրամ, կստացվի, որ դուք թաքցրել եք 360,0 հազ. դր ԱԱՀ և 500.0 հազ.դր շահութահարկ /կամ ավել վնաս է ցույց տրվել/ եթե ունենաք փաստաթղթեր, որ մեքենան անսարք է, էժան վաճառելը ավելի համոզիչ կլինի:

Marshal

Շահութահարկի գծով ճիշտ չեմ գրել, եթե 2011թ-ին մեքենայի արժեքը դառնա 0 /ընդւնենք մեքենայի վաճառքը 0,4 մլն դրամ/, ապա առանց ԱԱՀ-ի իրացման հասույթը կլինի մոտ 0,33 մլն. դրամ, որը կդառնա նաև շահույթ շահութահարկ 66 հազ. դրամ: