Արման.
Հարգելի հաշվապահներ, ես նոր եմ սկսել զբաղվել բիզնեսով և անբարեխիղճ աշխատողից ուզում եմ ազատվել: Խնդրում եմ, պատասխանեք, թե որ դեպքում (դեպքերում) աշխատողին աշխատանքից ազատելիս վերջնահաշվարկ չի վճարվում: Աշխատանքային օրենսգիրքն ուսումնասիրելիս նման բանի չհանդիպեցի: Կանխավ շնորհակալ եմ:
Այդպիսի բան չկա, նա կարող է մեղավոր լինել ներկայի համար և ոչ թե անցյալի համար:
Վերջնահաշվարկ չտալու դեպք օրենքը չի նախատեսում: Պատկերացրեք` ինչքան անպաշտպան կլիներ աշխատողը հակառակ դեպքում:
Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի՝ վերջնահաշվարկը դա փոխհատուցում է աշխատողին` աշխատանքից ազատվելու դեպքում նրա կողմից չօգտագործված արձակուրդի համար: Վերջնահաշվարկ վճարվում է տվյալ ձեռնարկությունում 6 ամսից ավել աշխատած, աշխատանքից ազատվող ցանկացած աշխատողին: Սակայն Ձեր նշած դեպքում անբարեխիղճ աշխատողից ազատվելու համար, եթե նա ազատման դիմում չի գրում, Դուք պետք է առաջնորդվեք ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 3-րդ, 6-րդ, 8-րդ կամ 9-րդ մասերով: Սակայն 113 հոդվածի կիրառումը հղի է օրենքի այլ հոդվածների հետ բախմամբ, ուստի ես Ձեզ խորհուրդ կտամ ստիպել աշխատողին գրել դիմում, և եթե նա աշխատել է 6 ամսից պակաս, ապա նրան վերջնահաշվարկ չի վճարվում, քանի որ նա ձեռք չի բերել արձակուրդի իրավունք (աշխատողը արձակուրդի իրավունք ձեռք է բերում տվյալ գործատուի մոտ 6 ամիս աշխատելուց հետո):
Աշխատողը աշխատանքի է ընդունվել 01.03.2011թ., ամսական աշխատավարձը պայմանագրով կազմում է 40 000 դրամ, ազատվել է աշխատանքից 16.09.2011թ.: Ինչքա՞ն վերջնահաշվարկ է նրան հասնում: