Gayane.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունում (դպրոց) ամենամյա արձակուրդի տևողությունը 42 աշխատանքային օր է: Հերթական ամենամյա արձակուրդը սկսվում է հուլիսի 1-ին: Սակայն գումարը բավարարում է միայն 1 ամսվա արձակուրդայինը վճարելու համար (օրենքի պահանջով 3 օր առաջ վճարելու դեպքում): Խնդրում եմ ասեք, իրավունք ունե՞մ մնացած մասը վճարելու մինչև հուլիսի 10-12-ը, հաջորդ ամսվա ֆինանսավորումը ստանալուն պես: Խնդրում եմ պատասխանեք հնարավորինս շուտ: Կանխավ շնորհակալություն:
Սիրելի Գայանե, տվյալ դեպքում համաձայն աշխատանքային օրենսգրքի 198 հոդվածի դու ստիպված կլինես չվճարված գումարի մասով յուրաքանչյուր օրվա համար աշխատողներին վճարել նաև 0.15% տուգանք:
Շնորհակալություն, Դավիթ: Իսկ եթե աշխատողների հետ գրավոր համաձայնություն լինի արձակուրդայինը մասերով վճարելու համար:
Իհարկե ամեն ինչ իդեալական չէ: Գումարը ժամանակին ստանալու համար գրավոր դիմեք մարզպետարանին (քաղաքապետարանին), հղում կատարեք օրենքի կետին: Կամ կստանաք գումարը ժամանակին, կամ էլ ինչ-որ պատասխան կստանաք, չնայած շատ հետաքրքիր է, թե գրավոր մերժում ստանալը ինչքանով է համապատասխանում օրենքին:
Գայանե, խորհուրդ կտայի կարդայիր աշխատանքային օրենսգիրքի 169 հոդվածը: