Ադելինա.
Որտեղի՞ց ես կարող եմ իմանալ ներկայումս գործող ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների և արձակուրդի նվազագույն տևողության ցանկը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Ադելինա.
Որտեղի՞ց ես կարող եմ իմանալ ներկայումս գործող ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների և արձակուրդի նվազագույն տևողության ցանկը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության N 1384-Ն որոշումը-ը նայեք:
Խոսքը 2005թ.-ի օգոստոսի 11-ի 1384-ն որոշման մասի՞ն է: Այն չի՞ փոփոխվել` կապված օրացուցային-աշխատանքային օրերի հետ: Եթե փոփոխվել է, ասացեք խնդրում եմ նոր որոշման համարը:
Այո, խոսքը 2005թ. N 1384-Ն որոշման մասին է, որն ուժի մեջ է 02.10.2005թ.-ից, որոշ փոփոխություններ կատարվել են ըստ հետևյալի` (Ցանկը լրաց. 23.02.06 N 190-Ն, 16.03.06 N 307-Ն, 12.04.07 N 417-Ն, փոփ., լրաց, 09.09.10 N 1231-Ն, լրաց. 20.01.11 N 72-Ն, 03.03.11 N 183-Ն): Սա ամենամյա ԼՐԱՑՈՒՑԻՉ արձակուրդի համար: Իսկ ամենամյա ԵՐԿԱՐԱՑՎԱԾ արձակուրդի մասին կարող եք նայել N 1599-Ն որոշումը, որն ուժի մեջ է 05.11.2005թ.-ից:
Շնորհակալություն, EvA ջան:
Բարև ձեզ, ես ուսուցչուհի եմ, ու հիմա պետք է մեկնեմ Ռուսաստանի Դաշնություն, կարո՞ղ եմ իմ հաշվին արձակուրդ վերցնել, և եթե այո, ապա որքա՞ն ժամանակով: