Ողջույն,
Ռուբեն.
Ընկերության ֆինանսական վիճակը վատթարացել է, և եթե դրական փոփոխություններ չլինեն, ստիպված կլինի կրճատել անձնակազմի զգալի մասին:
Խնդրում եմ հուշել` ինչպիսի ծախսեր կառաջանան արտադրական ծավալների կրճատման հետևանքով աշխատանքից ազատման դեպքում, և արդյո՞ք հնարավոր է որևէ կերպ կրճատել աշխատանքից ազատման հետ կապված ծախսերը:
Հնարավորության դեպքում խնդրում եմ տրամադրել հղումներ համապատասխան նորմատիվ իրավական ակտերին:
Կանխավ շնորհակալություն:
Դուք պետք է առաջնորդվեք ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ կետով: Այս հոդվածի կիրառման արդյունքում Դուք պետք է աշխատանքից ազատված աշխատակիցներին վճարել վերջնահաշվարկ ,եթե նրանք ձեր ձեռնարկությունում աշխատել են 6 ամսից ավելի և չեն գնացել արձակուրդ, ինչպես նաև պետք է վճարեք արձակման նպաստ ,որի չափը կախված է տվյալ աշխատողի ` ձեր ձեռնարկությունում ունեցախ աշխատանքային ստաժից/ ՀՀ աշխ. օրենս. 129 հոդված/: 113-րդ հոդվածով աշխատանքային պայմանագրերը լուծարելու դեպքում անհրաժեշտ է այդ մասին նախօրոք ծանուցել աշխատողին ՀՀ ԱՕ 115 հոդվածում նշված ժամկետներում, այլապես կվճարեք տուգանք ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար: