Ա/Ձ-ն զբաղվում է տեխնիկական սպասարկմամբ

Հայկ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ:
Ունեմ Ա/Ձ, որը զբաղվում է տեխնիկական սպասարկմամբ, աշխատում եմ հաստատագրված վճարով, ունեմ դրամարկղ, սահմանային չափը` 800 000, հիմա ցանկանում եմ զբաղվել մանրածախ առևտրով` նույն դրամարկղի մեքենայով (նաև ապրանք եմ ներմուծում): Ասացեք խնդրեմ, հիմա ի՞նչ փոփոխություն է լինելու, ի՞նչ հարկով եմ հարկվելու: Նաև ասեմ, որ ֆակտուրա եմ գրում, ՀԴՄ-ով տպում եմ ֆակտուրայի թիվը ու հանձնում ուրիշ խանութին: Խնդրում եմ ինձ ուղղություն տալ, թե ինչ անեմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
LYLY

Առաջին հերթին գրեք ավելի պարզ` ինչ ծավալի վաճառք եք իրակացնում, եթե այն անցնում է 58.350 մլն, ապա Դուք պետք է աշխատեք ԱԱՀ դաշտում և պետք է հաշիվ-ֆակտուրաները դուրս գրեք ՀՀ ՊԵԿ կողմից սահմանված կարգով, եթե ՓՄՁ ոլորտի հարկատու եք, հաշիվ-ապրանքագիր կարող եք դուրս չգրել:

Հայկ

Շնորհակալություն, Լիլիթ ջան: 58.350-ը չի գերազանցում և ՓՄՁ համարվում: Խնդրում եմ ասել` ինչ հաշվետվություն պետք է հանձնեմ:

Արսեն

Հայկ, եթե քո իրացման ծավալները մեծանալու են, քան 800.000, ապա հայտնի ՊԵԿ, թող փոխեն մեքենադ: Ինչ վերաբերվում է այն մասով, որ հաշիվ ես գրում ու ՀԴՄ կտրոն ես հետը կցում, սխալ է, քանի որ դու քո իրացումը կրկնակի ես ցույց տալիս, դու պետք է կամ ՀԴՄ կտրոն տաս, կամ հաշիվ: Առևտրի իրականացման մասով հարկվելու ես եկամտահարկով, քանի որ հանդիսանում ես Ա/Ձ:
artashesyana շնիկ mail.ru

Դավիթ Ասատրյան

Նախ, Արսեն ջան, իրացումը կրկնակի չէ, ՀԴՄ կտրոնը կոչվում է գանձումը/վճարումը հաստատող փաստաթուղթ, այդ ուրիշ խանութը, քանի որ հանդիսանում է հարկատու, ապա պահանջում է նաև ծախսը հիմնավորող փաստաթուղթ, այսինքն հաշիվ-ֆակտուրա, եթե ՀԴՄ կտրոնը կա, բայց հաշիվը չկա, ստացվում է կանխավճար, իսկ եթե հաշիվը կա, ՀԴՄ կտրոնը չկա, նշանակում է դեբիտորական պարտք, որպեսզի ոչ-ոք պարտք չմնա, ապա տրամադրվում է և ՀԴՄ կտրոն, և հաշիվ: Չնայած ՀԴՄ կտրոնը նաև հանդիսանում է ծախսը հիմնավորող փաստաթուղթ համաձայն օրենքի, և այդ խանութը վերցնելով ՀԴՄ կտրոնը, կարող է ինքը գրել միակողմանի գնման-ակտ և կցել գործերին:
Ինչ վերաբերում է երկու ՀԴՄ տեղադրելու, ապա ամենևին էլ կարիք չկա, եթե վաճառքի կետը և տեխսպասարկման կայանը գտնվում է նույն վայրում: Եռամսյակը մեկ հանձնելու եք հաստատագրված վճարի հայտարարություն, որտեղ սահմանային չափը 2,4 մլն դրամ է, ամիսը մեկ հանձնելու եք ՀԴՄ ֆիսկալ հաշվարկը, տարեկան հանձնելու եք եկամուտների հայտարարագիր, որտեղ ամբողջ եկամուտը բաժանելու եք երկու մասի` ապրանքների վաճառքի գծով և տեխ. սպասարկման աշխ. գծով: Ծախսերը նույնպես: Եկամտահարկով հարկվելու է միայն վաճառքների մասը, քանի որ տեխ. սպասարկման մասը արդեն իսկ հարկվել է հաստ.վճարով: Դե իսկ վարձու աշխատողների առկայության դեպքում` եռամսյակային սոցապ. հաշվետվություն և եկամտահարկի հաշվարկ: Տարեկան ԱՁ սոցապ. հաշվետվություն:

Արսեն

Դավիթ ջան, ասեմ, որ ծախս հիմնավորող փաստաթուղթ է հանդիսանում նաև հաշիվ-ապրանքագիրը: Այդ որտե՞ղ է գրված, որ եթե ինձ մենակ ՀԴՄ կտրոն են տվել, ուրեմն ես կանխավճար եմ վճարել, դու ինքդ ես ասում, որ ՀԴՄ կտրոնը հանդիսանում է ծախս հիմնավորող փաստաթուղթ, բա էլ իմաստը որն է, որ ես երկու հատ ծախս հիմնավորող փաստաթղթերով ապրանքս վաճառեմ, մի քիչ անտրամաբանական չի՞: ՀԴՄ կանխավճարը փաստող փաստաթուղթ չի և չի կարող լինել այդպիսին, կանխավճարի համար ՀԴՄ չեն տալիս: Եթե ունես ՀԴՄ, ուրեմն քեզ միակողմանի գնման ակտ հարկավոր չէ, դու ընդամենը պետք է ՀԴՄ կտրոնի տակ դնես բացվածք, թե կտրոնում նշված գումարի ինչ ապրանքներ ես գնել և քանի հատ: Միակողմանի գնման ակտ են կազմում, երբ վաճառողը հայտնի չէ, իսկ եթե դու ուշադիր նայես ՀԴՄ կտրոնին, կտեսնես, որ այնտեղ վաճառողի մասին ինֆորմացիա կա:
Բայց ո՞վ է ասել, որ պետք 2 ՀԴՄ տեղադրվի: Իմ գրածում այդպիսի բան կարդացե՞լ ես:

Դավիթ Ասատրյան

Արսեն ջան, նախ ներողություն եմ խնդրում երկու սխալի համար, իրոք ես սխալ եմ հասկացել երկրորդ ՀԴՄ-ի մասով, չնայած ՀԴՄ-ն փոխելու իմաստը չհասկացա, հետո, “միակողմանի գնման ակտ” բառը երևի պետք է պարզապես գրեի “գնման ակտ” կամ հաշիվ-ապրանքագիր, այսինքն, ի նկատի ունեի, որ այդ խանութը այն լրացնում է, ոնց հարմար գտնի: Պատկերացրեք, այդ խանութը ԱՁ-ից առնում է ցեմենտ, բայց իր մոտ նշում է ասենք “ուրան”, միթե՞ դա ճիշտ է: Անձամբ ես (ՍՊԸ) հազվադեպ կանխիկ գնումներ կատարելուց պահանջում եմ ոչ միայն ՀԴՄ կտրոն, այլ նաև հաշիվ: Եվ ոչ մի ԱՁ օրենքով իրավունք չունի այն չտրամադրելու: Հիմա անցնեմ քո սխալներին: Դու գրել ես, որ իրացումը կրկնակի է ստացվում, իսկ ես պնդում եմ, որ կրկնակի չի: Հարց, եթե դու գնաս խանութ, պատվիրես 10000 դրամանոց տորթ, վճարես 3000 դրամ կանխավճար (որպեսզի մյուս օրը գաս ու տորթը վերցնես, իհարկե վճարես նաև 7000 դրամը), ապա խանութը քեզ չպե՞տք է ՀԴՄ կտրոն տա 3000 դրամի` որպես կանխավճար: Ուղղակի հարկատուների 99 տոկոսը չի ընկալել, թե ինչ է կոչվում հսկիչ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ մեքենա, չի կարդացել օրենքը, չի կարդացել հարկային հսկիչ ստուգման ակտերը, որը զետեղված է ՀՊԾ պաշտոնական կայքում, չի հասկանում ՀԴՄ-ի շահագործումը ինչ է կոչվում, որի խախտումը արժե 150000 դրամ: Բոլորը կարծում են, թե այն միայն իրացումը ցույց տվող սարք է: