Դավիթ Աատրյան.
Արդյո՞ք եկամտահարկ պահվում է հղիության և ծննդաբերության նպաստից: Կարդալով 02/456 հրահանգը` ես ուղղակի աչքերիս չեմ հավատում, բա կարելի՞ է ֆիզից եկամտահարկ պահել:
Հրահանգ 25.1. կետ, վերջին պարբերություն:
Հղիության ու ծննդաբերության նպաստներից եկամտահարկի հաշվարկումը և վճարումը կատարվում է 2010 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած ժամանակավոր անաշխատունակության դեպքերի համար:
Հղիության ու ծննդաբերության նպաստներից եկամտահարկը միշտ էլ պահվել է, ըստ եկամտահարկի մասին օրենքի, ուղղակի ոչ բոլորն են դա իմացել, վերջերս եկամտահարկի հրահանգի մեջ կատարվեց փոփոխությունից հետո դա դարձավ ավելի պարզ, և բերված է օրինակ, թե ինչպես հաշվել և պահել եկամտահարկը ըստ ամիսների:
Դավիթ, դուք ճիշտ եք: Հրահանգը ուժի մեջ է ապրիլից, բայց հետադարձ ուժ ունի` տարածվում է դեկտեմբերի 1-ից ծագած դեպքերի վրա: Ճշտված հաշվետվություններ չենք ներկայացնում, ցույց ենք տալիս տվյալ ամսում, սա պաշտոնական պարզաբանումներից մեկն է: Եթե ճիշտն ասեմ, նման շիլաշփոթը դժվար թե հնարավոր է պարզաբանել: Ուշադրություն դարձրեք միջինների տարբեր եղանակների հաշվարկին և, որ ավելի էական է, միջինի հաշվարկին հաշվարկված և վճարված աշխատավարձի մասնակցությունը, և ոչ հաշվարկված և չվճարված աշխատավարձ մասնակցությունը:
Կարո ջան, հղիության և ծննդաբերության նպաստից երբևէ եկամտահարկ չի պահվել:
Սա մինչև 01.12.2010
9. Հարկման նպատակով եկամուտ չեն համարվում և համախառն եկամտի մեջ չեն ներառվում.
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարվող նպաստները (բացառությամբ` հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի և արձակման նպաստների), մասնավորապես` պետական նպաստները (ընտանեկան նպաստ, երեխայի խնամքի նպաստ, երեխայի ծննդյան միանվագ նպաստ, զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստ), գործազրկության նպաստը, հղիության ու ծննդաբերության նպաստը, թաղման նպաստը.
Իսկ սա հիմա.
9. Հարկման նպատակով եկամուտ չեն համարվում և համախառն եկամտի մեջ չեն ներառվում.
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարվող նպաստները (բացառությամբ` ժամանակավոր անաշխատունակության նպաստների (հիվանդության նպաստ, պրոթեզավորման նպաստ, առողջարանային բուժման նպաստ, հղիության ու ծննդաբերության նպաստ, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ) և արձակման նպաստների), մասնավորապես` պետական նպաստները (ընտանեկան նպաստ, երեխայի խնամքի նպաստ, երեխայի ծննդյան միանվագ նպաստ, զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ մարտական խաչ շքանշանով պարգևատրված, անձի ընտանիքի նպաստ), գործազրկության նպաստը, թաղման նպաստը:
Ընկերներ, մինչև 01.12.10 մեզնից ոմանք, ովքեր առաջնորդվում էին եկամտահարկի մասին օրենքով, պահում էին եկամտահարկ, իսկ ովքեր ՊԵԿ նախագահի նախկին հրահանգով` չէին պահում: Հարցը այն էր, թե որն էր գերակա` օրենքը, թե հրահանգը: Ես ինքս մտածում եմ, որ օրենքը գերակա է, բայց ինքս երբեք հարկ չեմ պահել դեկրետից: Իսկ հիմա մեզ երկմտելու հնարավորություն չեն թողել, այնպես որ պահում ենք եկամտահարկ: