Կարինե.
Հարգելի կոլեգաներ, կարո՞ղ եք ասել` ինչպես են հարկվում սուրճի ավտոմատ սարքերը, ինչպե՞ս է հաշվեգրվում հասույթը, ինչպե՞ս է գրանցվում և հսկվում ստացված գումարը: Կանխավ շնորհակալ եմ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Կարինե.
Հարգելի կոլեգաներ, կարո՞ղ եք ասել` ինչպես են հարկվում սուրճի ավտոմատ սարքերը, ինչպե՞ս է հաշվեգրվում հասույթը, ինչպե՞ս է գրանցվում և հսկվում ստացված գումարը: Կանխավ շնորհակալ եմ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարգելի Կարինե, իմ կարծիքով այդ գործունեությունը հարկվում է հաստատագրված վճարով:
Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 2000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:
Այստեղ հետաքրքիր կետ կա, որն, իմ կարծիքով, վերաբերում է Ձեր դեպքին.
Արտաքին բուֆետների (շարժական և հատուկ սարքավորումներով խոհարարական արտադրանքի պատրաստմամբ և սպասարկմամբ զբաղվող) և սպասարկման սրահ չունեցող այլ վայրերի համար սպասարկման մակերեսն ընդունվում է 20 քառակուսի մետր:
Եվ ուղղիչ գործակիցը այս դեպքում երևի ընդունենք 0,75` մինչև 50 քմ տարածքի համար:
ՀՎ = 2000 * 20 քմ * 0,75 = 30 000
Հետաքրքիր կլիներ լսել նաև այլ կարծիքներ:
Սուրճի ապարատների գործունեությունը չի համարվում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն և հարկվում է ընդհանուր կարգով, այսինքն` ոչ հաստատագրված է և ոչ էլ արտոնագրային: Եթե անհատ ձեռնարկատեր է, ապա հարկվում է եկամտահարկ, իսկ եթե իրավաբանական անձ է, ապա շահութահարկ:
Իսկ ինչ վերաբերվում է, թե ինչքան ցույց տալ եկամուտը, ապա կասեմ, որ այնքան ցույց տվեք, որ հարկայինը հակառակը չկարողանա ապացուցել, այսինքն, ոչ մի հիմնավորող փաստաթուղթ չկա, թե ինչքան եք առևտուր արել (ոչ ՀԴՄ, ոչ էլ այլ կտրոն):
Բարև Ձեզ: Կասեք՝ հիմա էլ է նույն կերպ հարկվում, թե՞ փոփոխութուններ են տեղի ունեցել։ Մթերային խանութից /շրջ․ հարկով աշխատող/ դուրս, եթե սուրճի ապարատ տեղադրվի՝ ի՞նչ հաշվետվություն է պետք ուղարկել, և ի՞նչ վճար է պետք անել: