Կազմակերպությունը անհատույց տրամադրել է անշարժ գույք

Իննա.

Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և իր անշարժ գույքը 3 ամսով անհատույց է տրամադրում մեկ այլ կազմակերպությանը, այդ պարագայում հարկային հաշիվ գրվու՞մ է, թե՞ ոչ, և եթե գրվում է, ո՞ր գումարից է 20% հաշվարկվում, եթե եկամուտ պետք է ճանաչվի առնվազն կադաստրային արժեքի 5% տարեկան կտրվածքով և ԱԱՀ-ն 5% մե՞ջ է մտնում, թե՞ այդ գումարին գումարել 20%, նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արսեն

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Հոդված 18. ԱԱՀ վճարող համարվող անձինք կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին ապրանք մատակարարելիս կամ ծառայություն մատուցելիս պարտավոր են դուրս գրել սույն օրենքի համաձայն հարկային հաշիվ համարվող հաշվարկային փաստաթուղթ, եթե այդ գործարքը ենթակա է ԱԱՀ-ի 20% (16.67%` հաշվարկային) դրույքաչափով հարկման:

Հոդված 8. ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է հետևյալ կարգով,
Շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), բնակելի կամ այլ տարածքների վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս գույքահարկով հարկման նպատակով` օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքի, իսկ այդպիսի արժեքի բացակայության դեպքում` գույքահարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի մակերեսի բաժնեմասին համապատասխանող արժեքի հինգ տոկոսից` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ մեծությունը, ըստ ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանների, բաշխվում է հավասարաչափ:

Իննա

Արսեն, ինչպես կմեկնաբանես վերջի նախադասությունը: Եթե կազմակերպությունը անհատույց տրամադրում է տարածքը ընդամենը 2 ամիս, իսկ օրենքն ասում է այդ գումարը հավասարաչափ բաշխել ըստ ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանների: Ենթադրենք 5% կազմեց 360000դր տարեկան կտրվածքով, իսկ հաշվ. ժամանակաշրջանն է եռամսյակը, հետևաբար 360000/4 =90000 և եթե անհատույց տրվում է 2 ամսով, պետք է 90000/3*2ամիս=60000*20%=12000(2 ամսվա համար), թե՞ 90000դր պետք է վերցվի 2 անհատույց ամիսների համար: Այլապես, ի՞նչ պատճառով է շեշտվում հավասարաչափ բառը: Շնորհակալություն: