Anna.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արագ արձագանքել: 2010թ. ընկերությունը ստացել է 2000 հազ. դրամի շահույթ և 4000 հազ. դրամի կրեդիտորական պարտք: Տարվա ընթացքում 2 հիմնադիրները` 25 հազարական կանոնադրական կապիտալով, շահաբաժին չեն ստացել: Խնդրում եմ պատասխանել, 2011թ.-ին ես կարո՞ղ եմ շահաբաժին ձևակերպել և վճարել 2010թ. տարվա շահույթի դիմաց:
Հարգելի հաշվապահ, հայտնում եմ ձեզ, որ նախ և առաջ պետք է լիովին հասկանալ շահույթ հակացության տնտեսագիտական իմաստը, որը իրենից ներկայացնում է սեփական կապիտալի տարր որևէ հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական գործունեությունից ստացված արդյունք: Ձեր հարցին ի պատասխան մեկնաբանում եմ, որ կուտակված շահույթը, լիովին կամ մաս մաս, բայց ոչ ավել, քան կուտակված շահույթն է` ենթակա է վճարման որպես շահաբաժին համաձայն հիմնադիր ժողովով հաստատված արձանագրության, որտեղ մանրամասն կնշվի վճարվելիք շահութաբաժնի գումարը, և յուրաքանչյուր հիմնադիր կարող է ստանալ այնքան մասով, որքանով նա ունի բաժնեմաս կանոնադրական կապիտալում` անկախ կանոնադրական կապիտալի մեծությունից:
2011թ թվականին կարող ես հիմնադիրների ժողովի որոշմամբ բաշխել 2010թ կուտակված շահույթից ամբողջ կամ մի մասը, գումարը չափը պետք նշված լինի հիմնադիրների շահույթը բաշխելու որոշման մեջ:
Շնորհակալություն:
Արսեն և Դավիթ, ես ձեր հետ համամիտ եմ, բայց նա ունի կրեդիտորական պարտք, որը գերազանցում է շահույթից, ապա այդ դեպքում ի՞նչ եք բաշխելու: