Սյուզի.
Խնդրում եմ օգնեք այս հարցում: Քաղաքացիաիրավական պայմանգրով ծառայություններ մատուցող աշխատողներին վճարվելիք գումարից, գիտեմ, որ 3%սոց. չի պահվում, իսկ գործատուի սոց. վճար հաշվարկվու՞մ է, և հաշվետվություններ ներկայացվում են հարկային տեսչություն և սոց. հիմնադրամ:
Իհարկե այո Սյուզի ջան, ես հիմա հրահանգից մի մաս կներկայացնեմ,ինձ թվում է, պարզ կլինի.
Եթե աշխատանքները կատարվում են կամ ծառայությունները մատուցվում են քաղաքացիաիրավական գրավոր պայմանագրում նշված կոնկրետ ժամկետում, ապա`
ա) այն ամիսների համար, որոնց ընթացքում պայմանագրով չեն նախատեսվում աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցում, սոցիալական վճարներ չեն հաշվարկվում և չեն կատարվում.
բ) այն ամիսների համար, որոնց ընթացքում պայմանագրով նախատեսվում է աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցում, սոցիալական վճարները հաշվարկվում են այդ ամիսների համար պայմանագրով առանձնացված վարձատրությունից ելնելով (բայց ոչ պակաս, քան 7,0 հազ. դրամ) և վճարվում են այդ ամիսների հաշվարկված սոցիալական վճարների համար սահմանված ժամկետներում.
գ) այն ամիսների համար, որոնց ընթացքում պայմանագրով նախատեսվում է աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցում, սակայն այդ ամիսների համար պայմանագրով առանձնացված վարձատրություն նախատեսված չէ, սոցիալական վճարները հաշվարկվում են պայմանագրով նախատեսված աշխատանքների կամ ծառայությունների (կամ դրանց փուլերի) ընդհանուր արժեքի և այդ արժեքի մեջ ընդգրկված ու պայմանագրով առանձնացված վարձատրությամբ ամիսների վարձատրության տարբերությունը ըստ ամիսների հավասարաչափ բաշխվող գումարից ելնելով (բայց ոչ պակաս, քան 7,0 հազ. դրամ), և վճարվում են այդ ամիսների հաշվարկված սոցիալական վճարների համար սահմանված ժամկետներում.
դ) պայմանագրի (կամ դրա փուլերի) ավարտից հետո հանձնման-ընդունման փաստաթղթերով հիմնավորված փաստացի կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների ըստ ամիսների արժեքային այլ բաշխման դեպքում գործատուն սույն հրահանգի 25-րդ կետին համապատասխան ներկայացնում է ճշտված հաշվետվություններ բոլոր այն ամիսների համար, որոնց հաշվարկով (վերահաշվարկով) կատարվում է սոցիալական վճարների փոփոխություն, և դրանց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ:
Օրինակ 5. Կազմակերպության և Հայաստանի Հանրապետության քաղաքացու միջև 2006 թ. մայիսի 5-ին կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է կազմակերպության համար կատարել աշխատանքներ և ստանալ վարձատրություն (ընդամենը` 2000,0 հազ. դրամ) հետևյալ կարգով (ընդունենք, որ այդ աշխատանքների համար օրենսդրությամբ նախատեսված են սոցիալական վճարներ)`
– 1-ին փուլ (հունիս-հոկտեմբեր 2006 թ.)` 1100,0 հազ. դրամ (այդ թվում` հուլիսի համար 490,0 հազ. դրամ և օգոստոսի համար 10,0 հազ. դրամ),
– 2-րդ փուլ (նոյեմբեր-դեկտեմբեր 2006 թ.)` 900,0 հազ. դրամ:
Ըստ 2006 թ. նոյեմբերին (1-ին փուլի համար) և 2007 թ. հունվարին (2-րդ փուլի համար) կազմված հանձնման-ընդունման փաստաթղթերի ընդհանուր աշխատանքները կատարվել են համապատասխանաբար 110%-ով և 90%-ով:
Սոցիալական վճարները հաշվարկվում և վճարվում են հետևյալ կարգով…
Սյուզի ջան աղյուսակով էր գրված ու որ տեղափոխում էի այստեղ խախտվումեր, մի խոսքով 3 % չի պահվում ,բայց գործատուին սոց վճար հաշվարկվում և վճարվում է ընդհանուր կարգով, (Հ Ր Ա Մ Ա Ն «ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ,30մայիսի2005 թ.,Համարը N 1-05/05-Ն) բաժին 8, կետ 37,38,39:
Շատ շնորհակալ եմ, Գևորգ ջան, մեկնաբանության համար, իսկ ավտոմեքենայի վարձակալության ձևակերպելուն դա վերաբերվու՞մ է:
Սյուզի ջան, ոնց հասկացա, վարձակալել եք ավտոմեքենա ինչ-որ Ա/Ձ չհանդիսացող ֆիզ. անձից, էս դեպքում նախ վարձակալության պայմանագիր եք կնքում և ոչ թե ծառայություններ վճարովի մատուցման պայմանագիր, եթե վարձակալության հանձնողը լիներ Ա/Ձ, էս դեպքում նա կհաշվեր իր համախառն եկամուտը, կկատարեր սահմանված նվազեցումները, (որտեղ համենայն դեպս ես վարձակալությունից նվազեցվող եկամուտ չտեսա) և տարբերությունը կհանսդիսանար սոց. վճարների հաշվարկման օբեկտ, բայց եթե գործ ունես Ա/Ձ-ի հետ եստեղ հարկի հաշվարկման եվ վճարման խնդիր չի առաջանեում, դու հարկային գորցակալ չես հանդիսանում, իսկ եթե գործ ունես Ա/Ձ չհանդիսացող ֆիզ. անձի հետ, ապա այս դեպքում սոց. վճար հաշվարկուում և վճարում ես եթե նա համարվում է Ձեր կազմակերպությունում քաղ. իրավական պայմանագրով աշխատող,եվ իր ստացած ծառայության վրարը համարվում է ԱՎՈՒՄ-ի բաղկացուցիչ, իսկ վարձակալությունից եկամուտը չի հանդիսանում ԱՎՈՒՄ-ի մաս, մի խոսքով վորպես հարկային գործակալ եկամտահարկ հաշվարկոում և վճարում ես, (10%-դրուքաչափով, առանց հաշվի առնելու օրենքով սահմանված նվազեցումները), բայց սոց. վճար ոչ…
Շնորհակալություն, Գևորգ ջան, լիարժեք պարզաբանման համար: