Սոց. վճարի հաշվարկ

Narine.

Բարև ձեզ:
Կարո՞ղ եք ինձ պատասխանել այս հարցիս.
տեղի ունեցավ օտարերկրյա քաղաքացիներից սոց. վճարումների փոփոխություն:
Իսկ ինչ վերաբերվում է եկամտահարկի հաշվարկին, չեմ կարող գտնել ոչինչ, կատարվե՞լ է փոփոխություն, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալ եմ:
Եթե կարող եք, գրեք էլ. փոստիս nara_yag շնիկ mail.ru

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արծրուն

Հարգելի Նարինե ջան, փոփոխությունների մասին դեռ ստույգ ինֆորմացիա չկա, ես ինքս էլ եմ անհամբեր սպասում օրենքների հրատարակմանը:
Տեղյակ լինելուն պես կուղարկեմ նաև Ձեզ:
Հույսով եմ, համագործակցությունը կլինի փոխադարձ:
Ինձ կարող եք հեռաձայնել 094 304 904, 091 333 965

Narine

Շնորհակալ եմ, Արծրուն ջան, բայց ես շաբաթվա վերջ պետք է հաշվարկեմ աշխատավարձ, ինչպե՞ս անեմ դա, դեռ չիգիտեմ: Արծրուն ջան, բայց կայքում արդեն կա այդ փոփոխությունը և ուժի մեջ է դեկտեմբերի 1-ից: Եթե ցանկանաք, էլ. փոստի հասցեն գրեք, ուղարկեմ: Իհարկե` փոխադարձ:

LIANA

Հարգելի Նարինե ջան, փոփոխություն կա օտարերկրացիների գծով, նույն կերպ եք հաշվարկում, ինչպես ՀՀ քաղաքացիների համար, բայց եկամտահարկի հաշվարկը նույն կերպ է հարկվումˋ 10 %-ի չափով:

SONA

Հարգելի Նարինե ջան, ես ինքս տեղեկացվել եմ սեմինարից, որ եկամտահարկի հաշվարկում ոչ մի փոփոխություն չկա, միայն սոց. վճարումների փոփոխություն:

Narine

Շնորհակալ եմ բոլորից:

Susanna

Համաձայն չեմ Լիանայի հետ 10 %-ի վերաբերյալ, դա վերաբերվում է այլ եկամուտների, որոնք նկարագրված են 22 հոդվածում, ինչ վերաբերվում է աշխատավարձին, ապա հարկվում է նույն սկզբունքով, առանց անձնական նվազեցման 30,000 ՀՀ դրամ:

Narine

Ես համամիտ եմ Ձեզ հետ, Սուսաննա: