Սյուզաննա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք։ Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն ֆիզ․ անձից գնել է սարք (станок) և հիմա ցանկանում է այն վաճառել։ Արդյո՞ք ընկերությունը ֆիզ․ անձից գնման համար վճարելու է եկամտային հարկ 10%, և վաճառքի գնից հարկվելու՞ է 5%, թե՞ 1,5%։ Կանխավ շնորհակալություն։
Ընկերությունը ֆիզ․ անձից գնման համար վճարելու է եկամտային հարկ 10%, իսկ վաճառքի գնից հարկվելու՞ է 5%, թե՞ 1,5%, դա արդեն կախված է թե ընկերությունը ինչ գործունեություն է իրականացնում։
Բարև Ձեզ։ Ընկերությունը զբաղվում է հագուստի վաճառքով, ինչպես նաև ունի վարձակալության հանձնած տարածք։
Վաճառքի գնից հարկվելու է 5%։
Շատ շնորհակալ եմ պատասխանների համար։
Բարև Ձեզ, Սյուզաննա։
ՍՊԸ-ն ֆիզիկական անձից որ ամսում որ ձեռք է բերել սարք, տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվարկի մեջ պետք է պարտադիր արտացոլի և վճարի 10% եկամտային հարկ: Իսկ քանի որ սարքավորումը ձեռք չի բերել անմիջական վաճառքի նպատակով, ուստի սարքը օտարելու համար վճարում է 5% շրջանառության հարկ:
Բարև Ձեզ, շնորհակալ եմ մանրամասնելու համար։