Սոնա Ամիրջանյան.
Բարև Ձեզ: Սկսնակ հաշվապահ եմ, զբաղվում եմ Ա/Ձ-ների հաշվապահությամբ, Ա/Ձ-ի աշխատակիցը պետք է գնա դեկրետ, կասեք հստակ քայլերի հերթականությունը, երբ պե՞տք է հաշվետվություն ուղարկեմ, որ հաշվետվության մեջ ի՞նչ պետք է լրացնեմ, և արդյո՞ք հարկային այցելելու կարիք կա, թե՞ ոչ, հարկային մարմինը չի ցանկանում օգնել ինձ այս հարցում:
Եկամտային հարկի հաշվետվության մեջ պետք է լրացնեք, հարկային մարմինը չի օգնելու, հաշվարկը կատարեք մայրության նպաստի ելնելով նրանից թե որ հարկման համակարգում եք գործում:
Հարգելի Սոնա, նախ պետք է կատարեք մայրության նպաստի հաշվարկը, այնուհետև վճարեք աշխատողին առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում և ներկայացնեք այդ ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում: Եթե ԱՁ-ի եկամտային հարկը չի բավականացնում, ապա պետությունից պետք է պահանջեք փոխհատուցման ենթակա գումարը, թղթաբանությունը պետք է ճիշտ կազմակերպեք, բավականացնելու դեպքում պետք է ուղղակի հաշվանցեք:
Կարդացեք նաև «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքը: