Լաուրա.
Բարև Ձեզ։ Երկու հարց.
Ինչպե՞ս լուծել աշխատանքային պայմանագիրը 66 տարին լրացած աշխատակցի հետ:
Ինչպե՞ս կարող եմ նոր աշխատակից ընդունել ֆիզի փոխարեն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լաուրա.
Բարև Ձեզ։ Երկու հարց.
Ինչպե՞ս լուծել աշխատանքային պայմանագիրը 66 տարին լրացած աշխատակցի հետ:
Ինչպե՞ս կարող եմ նոր աշխատակից ընդունել ֆիզի փոխարեն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
1) Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի՝
1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`
11) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով:
2) Նոր աշխատողի հետ կնքում եք որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր, որի ժամկետը պետք է լինի մինչև ֆիզ.-ում գտնվող աշխատակցի վերադարձը։
Նայեք ԱՕ 111 ու 113 հոդվածներում ձեր իրավիճակին համապատասխան լուծում կգտնեք, քանի որ չեք գրել ինչ իրավիճակ է: Ֆիզի փոխարեն իհարկե կարող եք աշխատանքի ընդունել՝ գրելով թե ինչ հանգամանքով է պայմանավորվելու աշխատողի հետ հարաբերությունների ավարտը:
Ինչպե՞ս կարող եմ նոր աշխատակից ընդունել ֆիզի փոխարեն:
Տալիս եք հրաման որպես փոխարինողի որոշակի ժամկետով։
ԱՕ Հոդված 95.Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը
3. Որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են նաև`
5) ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ։
Ինչպե՞ս լուծել աշխատանքային պայմանագիրը 66 տարին լրացած աշխատակցի հետ:
ԱՕ Հոդված 113. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ
1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`
11) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով:
Ֆիզի փոխարեն նոր աշխատակից կարող եք ընդունել՝ աշխատանքային պայմանագիր կնքելով նրա հետ, նշելով այն ժամանակահատվածը, երբ ֆիզից աշխատանքի կվերադառնա հիմնական աշխատակիցը։