Պարգևավճար, թե՞ հավելավճար

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հասարակական կազմակերությունը մեկ տարվա պետական ծրագրով է աշխատել, աշխատավարձի հոդվածում մի 200 հազար դրամ է ավելացել, որ խնդրեմ կհուշեք՝ ինչպե՞ս ճիշտ տնօրինել. պարգևավճար, թե՞ հավելավճար տալ մի երեք աշխատողի: Կանխավ շատ շնորհակալ եմ, կոլեգաներ ջան:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Պարգևավճար չի, այլ պարգևատրում է: այն կարող եք տրամադրել, եթե գրանցված աշխատող են հանդիսանում, հավելավճարը դա ուրիշ հասկացություն է,որ այս իրավիճակին չի առնչվում:
Կարող եք որպես աշխատավարձ տալ, վճարելով ժամավճարով, մեկ ամսով գրանցելով:

Գայանե

Տիգրան ջան, աշխատողները գրանցված են, ուղղակի ծրագիրը մեկ տարվա էր, և այդ գումարը նախահաշվային, ավելացել է: Ես ուղղակի ուզում էի իմանայի՝ պարգևատրում կարո՞ղ եմ չէ տալ՝ աշխատողների մեջ բաժանելով: 5 գրանցված աշխատող են, ասենք՝ ամեն մեկին մի 50 հազար դրամ: Ուզում էի խորհրդի կարգով հասկանալ, ո՞ր վճարը այս դեպքում ճիշտ կլինի:

Tigran

Այս դեպքում ճիշտը պարգևատրումն է, պահումները հաշվի առեք տվյալ ամսվա աշխատավարձի պահումների հետ:

Գայանե

Կարող եք ձևակերպել, որպես պարգևատրում։