Միքայել.
Բարև Ձեզ:Կասեք շարժական սուրճի/ֆրեշի տաղավարների համար ի՞նչ հարկեր ու տուրքեր են գործում:
Շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Միքայել.
Բարև Ձեզ:Կասեք շարժական սուրճի/ֆրեշի տաղավարների համար ի՞նչ հարկեր ու տուրքեր են գործում:
Շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Դուք պետք է գործեք շրջանառության հարկի դաշտում, եթե ԱՁ եք, ապա կվճարեք 5 000 դրամ շահութահարկի կանխավճար ամսական, 5 000 դրամ սոց. վճար, 12 000 դրամ տարեկան դրոշմանիշային վճար, և շրջանառությունից մոտավորապես 1,5 տոկոս։
Հարկվելու եք շրջանառության հարկով:
Լավ, իսկ աշխատողի աշխատավարձի հետ կապված՝ ի՞նչ հարկեր, վճարներ կամ պարտավորություններ եմ ունենում ես:
Շնորհակալություն:
Աշխատավարձը վճարելիս պահումների և գանձումների պարտավորությունը կատարում է գործատուն: Աշխատողի համար վճարվելու է աշխատավարձից 23 տոկոս եկամտային հարկ, 2.5 տոկոս սոց. վճար, 1 000 դրամ դրոշմանիշային, հարկերը հանած առձեռն վճարվելիք գումարը չպետք է պակաս լինի 68 000 դրամից:
Աշխատավարձից վճարելու եք ամսական 23 տոկոս եկամտային հարկ, 2,5 տոկոս սոց. վճար և 1 000 դրամ դրոշմանիշային, և ասեմ, որ ամեն ամիս տալու եք եկամտային հարկի հաշվարկ։
Ձեզ անհրաժեշտ է նաև տեղական ինքնակառավարման մարմնից բացօթյա վաճառքի թույտվություն ու դրա համար պետք է տեղական տուրք վճարեք:
Բացեք Ա/Ձ, կարող եք առցանց։ Դուք աշխատելու եք շրջանառության հարկով։ Ա/Ձ բացելուց 20 օրվա մեջ հայտարարություն պետք է տաք շրջհարկով աշխատելու վերաբերյալ։ Ամսական կվճարեք 5 000 դրամ շահութահարկի կանխավճար, սոց․ վճար, եթե ծնվել եք 1976թ-ի հունվարի 1-ից հետո և 12 000 դրամ դրոշմանիշային վճար տարեկան։ Եռամսյակային պետք է հանձնեք շրջհարկի հաշվետվություն։