6-օրյա աշխատանքային շաբաթ

Սյուզի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, եթե ՍՊԸ-ն ունի 3 աշխատող և աշխատում է 6 աշխատանքային օրով 10-18-ը, դա խախտու՞մ է համարվում և եթե այո, արդյոք ի՞նչ միջոցներ պետք է ձեռք առնի : Նախապես շնորհակալ եմ բոլորից:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Anna

Պետք է կատարեք փոփոխություն ներքին կարգապահական կանոններում և յուրաքնչյուրի պայմանագրում,պետք է պարտադիր անցնեք 5 օրյա աշխատանքային ռեժիմի,ամեն դեպքի համար 50000-100000 դրամ տուգանք.

Albert

Բարև Ձեզ, Սյուզի։ Այո, կարող են խախտում համարել, համաձայն ԱՕ-ի 146 հոդվածի։

Աստղիկ

Հարգելի Ալբերտ, խնդրում եմ նշեք ՀՀ ԱՕ-ի որ հոդվածն է արգելում վեցօրյա աշխատանքային շաբաթով աշխատել: ՀՀ ԱՕ 155 “Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը” հոդվածի առաջին մասի համաձայն ընդհանուր հանգստյան օրը կիրակին է, նույն հոդվածի հինգերրորդ կետի համաձայն ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը չպետք է պակաս լինի 35 ժամից: Իսկ 142 “Աշխատաժամանակի ռեժիմը” հոդվածի առաջին մասով ասվում է, որ աշխատողների աշխատաժամանակի և հանգստի բաշխումը սահմանում են կազմակերպության ներքին կարգապահական կանոններով: Սակայն նույն հոդվածի երկրորդ մասը հակասություն է առաջացնում վերը նշված հոդվածների հետ: Այն կազմակերպությունում որտեղ ես հաշվապահ եմ մինչ օրենսդրական փոփոխությունը վեցօրյա աշխատանքային շաբաթ էր, հինգ օր 7ժամով, և շաբաթ օրերին 5ժամ: Կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ, կապված պայմանագրերով հաստատված աշխատանքների ծավալի և ժամկետների հետ հինգորյա աշխատանքային շաբաթը կազմակերպությանը հետ է թողնում աշխատանքային գրաֆիկից, որը իր հերթին հանգեցնում է կազմակերպության նկատմամբ տույժերի կիրառման: Արդյոք 142 հոդվածի 2-րդ մասի կիրառումը պարտադիր է բոլորի համար:

Հարգանքներով Ա.Ավետիսյան

Սյուզի

Աստղիկ ջան հարցդ շատ տեղին էր, ես էլ կցանկանայի իմանալ դրա պատասխանը , մենք նույնպես աշխատում ենք 6 օրյա աշխ. ռեժիմուվ սակայն մի տարբերություն կա , որ մենք բոլոր օրերն աշխատում ենք 10-18-ը, միթե խստիվ արգելվում է 6 6 օրյա աշխ. ռեժիմը չի կարելի գոնե շաբաթ օրը աշխատել 5 ժամ :

Ժաննա

Հոդված 142, 2. Աշխատողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ` երկու հանգստյան օրով: Հանրակրթական համակարգի աշխատողների համար կարող է սահմանվել վեցօրյա աշխատանքային շաբաթ մեկ հանգստյան օրով, եթե աշխատանքները հնարավոր չէ կազմակերպել հնգօրյա աշխատանքային շաբաթով:

Albert

Բարև, Աստղիկ։ Եթե, աշխատողը 5-օրյա աշխատանքային շաբաթում չի գերազանցել 48 աշխատանքային ժամը,ապա արգելք չկա, ուղղակի վեցերրորդ օրը համարվում է ԱՐՏԱԺԱՄՅԱ աշխատանք և պետք է վճարվի համապատասխանաբար, և հաշվի առնվի արտաժամյա աշխատանքի համար նախատեսված սահմանափակումները, նաև այն, որ վերը նշված 48 աշխատանքային ժամը չպետք է գերազանցի։ Համաձայն եմ որ համաձայն ԱՕ-ի 142 հոդվածի առաջին մասի՝ աշխատողների աշխատաժամանակի և հանգստի բաշխումը սահմանում են կազմակերպության ներքին կարգապահական կանոններով։ Սակայն դա չի նշանակում, որ կազմակերպության կանոնները պետք է հակաս են ԱՕ-ի մնացած հոդվածներին, որոնք են տվյալ դեպքում 139, 140,141,144, 145,146 հոդվածներն են։ Կազմակերպությունը, ելնելով իր աշխատանքային առանձնահատկություններից,կարող է աշխատել շաբաթը 7 օր, սակայն այն պառտավոր է յուրաքանչյուր աշխատողին ներգրավել աշխատանքի, համաձայն գործող օրենսդրության կանոնների։ 142 հոդվածի 2-րդ մասի կիրառումը պառտադիր է բոլորի համար, բացի հանրակրթական համակարգի աշխատողներից։ Եթե պառտադիր չլներ,ապա, իմ կարծիքով,օրենքը մշակողները,այդ մասին ինչ-որ ձևով օրենսգրքում կնշեին։

Աստղիկ

Շնորհակալություն պատասխանների համար: