Հաշվապահի աշխատանքային պարտականությունները դրվել են հաշվետարի վրա

Անի.

Եթե հաշվապահը մեկնել է արձակուրդ, և աշխատանքային պարտականությունները դրվել են հաշվետարի վրա, ինչպե՞ս պետք է կատարվի վարձատրությունը, կարելի՞ է արդյոք վճարել աշխատավարձի տարբերությունը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik Hokhanyan

Կարելի է վճարել հաշվապահի լրիվ աշխատավարձը փոխարինման ժամանակահատվածում, իհարկե նախօրոք պետք է հրամանագրել։

Ալլա

Նայած ոնց է համաձայնեցվում տնօրենի հետ:

Մարինե

Եթե նախապես հրամանագրված է, որտեղ նշվում է, որ հաշվապահի արձակուրդում գտնվելու ժամանակ նրա պարտականությունները դրվում են հաշվետաի վրա և նրան վճարվելու է հաշվապահի դրույքը կամ ասենք դրույքի 50%, ապա հաշվետարը բացի իր դրույքից կվարձատրվի նաև համաձայն վերոնշյալ հրամանի։

Tigran

Կարող եք վճարել պարգևատրման տեսքով:

Mery

Բարև Ձեզ, կասե՞ք՝ եթե գլխավոր հաշվապահը ցանկանում է դուրս գալ աշխատանքից, պարտադի՞ր է հանձնման-ընդունման ակտ կազմել, և ինչպե՞ս է հանձնման-ընդունման կարգը։

Hayarpi

Եթե նախօրոք հրամանագրված է եղել հաշվապահի բացակայության դեպքում հաշվետարի գումար ստանալու կարգը, կարելի է Ձեր ասած ձևով նույնպես անել:

Նարինե Հարությունյան

Եթե ի պաշտոնե հաշվետարի պարտականությունների մեջ է մտնում նաև փոխարինելը գլխավոր հաշվապահին նրա բացակայության դեպքում, ապա չի վարձատրվում, եթե ոչ՝ այն հրամանով որով պարտականությունները դրվում են հաշվետարի վրա պետք է սահմանվի նաև վարձատրության կարգը:

Karine

Այո, կարող եք վճարել հաշվապահի աշխատավարձի չափով՝ նախօրոք համաձայնեցնելով ղեկավարության հետ և ամրագրելով հրամանով։ Կամ հավելավճարով։