Nano.
Հարգելի էքսպերտ, շատ եմ խնդրում օգնել ինձ հետևյալ հարցում.
Մեր կազմակերպության աշխատակիցներից մեկը մեկ տարի առաջ համատեղությամբ աշխատում էր նաև բուհում, մեր մոտ հիմնական աշխատող համարվելով: Այս ուս. տարվա վերջ, հուլիսին նա ցանկանում է մեր մոտ լինել համատեղությամբ իսկ բուհում հիմնական աշխատող: Բուհի կադրերի բաժնի աշխատակիցը ինձ ասեց որ աշխատանքային գրքույկը փակեմ: Ես ուզում էի համաձայնագիր կցել պայմանագրին փոխադրելով հիմնական աշխատանքից համատեղումով աշխատանքի համաձայն իր դիմումի: Բայց նույն կադրերի աշխատակիցը պարտադրել էր, որպեսզի ես գրքույկի մեջ գրեմ հետևյալը. “Ազատել աշխատանքից` փոխադրելով
համատեղությամբ աշխատանքի”:
Շատ եմ խնդրում ինձ ասեք սրանով ես ազատել եմ աշխատանքից, հետևաբար պետք է բոլոր վերջնահաշվարկները անեմ, սոցապ տանեմ համապատասխան փաստաթղթերը, թե փոխադրել եմ համատեղությամբ աշխատանքի:
Նաև մի շատ կարևոր հանգամանք: Օգոստոս ամիսը մենք չենք աշխատում, բայց ես նրան արդեն տվել եմ արձակուրդային, բայց գրքույկի մեջ գրառումն արել եմ հուլիսի վերջ: Պետք է տայի արձակուրդային, թէ?????
Նախապես շատ շնորհակալ եմ:
Իմ կարծիքով, եթե ազատել աշխատանքից արտահայտությունը գրել եք, դրանով դուք ազատել եք նրան եվ պետք է կատարեք վերջնահաշվարկ, համապատասխան հաշվետվություն ներկայացնեք սոցապ, իսկ արձակուրդայինը օգոտոսին արդեն պետք չէր հաշվարկել, սեպտեմբերին դուք նրան նորից կընդունեիք, բայց արդեն որպես համատեղող աշխատող
Նանո
Ինչի համար եք լսում ԲՈՒՀ-ի կադրերի բաժնի աշխատակցի ասածները: Ձեր գործը ձեր աշխատողի հետ է, կարող եք նրա հետ կնքել օրենսդրությանը չհակասող ցանկացած համաձայնագիր, այդ թվում նաև տեղափոխել համատեղությամբ աշխատանքի, լուծել աշխատանքային պայմանագիրը………… և այլն
Կամ ինչէ նշանակում “Ազատել աշխատանքից` փոխադրելով
համատեղությամբ աշխատանքի”:
Աշխատանքային պայմանագիրը լուծվում է, կամ չի լուծվում- կողմերի համաձայնությամբ փոփոխվում են աշխատանքային պայմանները: ՈՒրիշ տարբերակ չկա 🙂