Արմինե.
Սիրելի հաշվապահներ, ՍՊԸ աշխատում է ընտանեկան ձեռնարկատիրության դաշտում, բացի տնօրենը գրանցել է նաև փոխտնօրեն` ընտանիքի անդամ: Օրենքով կարելի՞ է աշխատավարձ չվճարել տնօրենին և փոխտնօրենին ընտանեկան ձեռնարկատիրություն կազմակերպելու դեպքում: Շնորհակալություն:
Բարև Ձեզ: Կարող եք ընդհանրապես գրանցման հայտ չուղարկել ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց համար, իսկ գրացման հայտ ուղարկելու դեպքում պետք է վճարեք 5 000 դրամ եկամտային հարկ յուրաքանչյուր աշխատողի համար: Կարող եք ազատման գրանցման հայտ ուղարկել, որպեսզի չվճարեք այդ 5 000 դրամը:
Բարև Ձեզ: Գործարարության աջակցման գրասենյակը թողարկել է ընտանեկան ձեռնարկատիրության վերաբերյալ ձեռնարկ, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով…