Աննա.
Հարգելի հաշվապահներ,
Խնդրում եմ օգնեք ինձ մի հարցով: Ա/Ձ-ն գործունեություն է իրականացնում հունիս ամսից: Հունիսին ունեցել է 4 աշխատակից, սակայն հուլիս ամսվա ընթացքում ընդունել է աշխատանքի ևս 2 հոգի: 2010թ. հուլիսին սոցի եռամսյակայի՞ն, թե՞ ամսական հաշվետվություն պետք է ներկայացնի:
Կանխավ շնորհակալ եմ:
Աննա ջան, Դուք 3-րդ եռամսյակը ներկայացնում եք եռամսյակային հաշվետվություն, նոր նոյեմբերից ներկայացնում եք ամսական հաշվետվություն հոկտեմբեր ամսվա համար:
Նախորդ եռամսյակի յուրաքանչյուր ամսում մինչև 5 (ներառյալ) վարձու աշխատող ունեցող գործատուները ընթացիկ եռամսյակի համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում սույն հրահանգի հավելված 3ա-ով սահմանված ձևով սոցիալական վճարների եռամսյակային հաշվետվություն (ամսական կտրվածքով)` մինչև այդ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ):
Նախորդ եռամսյակի որևէ ամսում 5-ից ավելի վարձու աշխատող ունեցող գործատուները ընթացիկ եռամսյակի յուրաքանչյուր ամսվա համար հարկային մարմին են ներկայացնում սույն հրահանգի հավելված 3-ով սահմանված ձևի սոցիալական վճարների ամսական հաշվետվություն` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ):
Բարև Ձեզ Աննա ջան, երկրորդ եռամսյակը ներառում է ապրիլ, մայիս և հունիս ամիսները, որոնց համար Դուք պարտավոր եք ներկայացնել եռամսյակային հաշվետվություն հուլիսին, իսկ հետագայում, քանի որ 5 հոգուց ավել աշխատող ունեք, կարծում եմ, օգոստոսին արդեն պետք է ներկայացնել ամսական հաշվետվություն:
Աննա, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր, այսինքն՝ 3-րդ եռամսյակի համար ներկայացրեք եռամսյակային հաշվետվություն, իսկ հոկտեմբերից՝ ամսական:
Նախորդ եռամսյակի յուրաքանչյուր ամսում մինչև հինգ (ներառյալ) վարձու աշխատող ունեցող գործատուները ընթացիկ եռամսյակի համար լիազորված մարմին են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված ձևով սոցիալական վճարների եռամսյակային հաշվետվություն (ամսական կտրվածքով)` մինչև այդ եռամսյակին հաջորդող առաջին ամսվա 20-ը (ներառյալ):
Նախորդ եռամսյակի որևէ ամսում 5-ից ավելի վարձու աշխատող ունեցող գործատուները ընթացիկ եռամսյակի յուրաքանչյուր ամսվա համար լիազորված մարմին են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված ձևով սոցիալական վճարների ամսական հաշվետվություն, մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ):
Աննա, Դուք ձեր ապահովության համար հուլիսի սոցը ամսականով տվեք:
Հայկ, ի՞նչ ապահովություն 🙂 Օրենքում հստակ ասվում է………..
Հուլիսը ամսականով տալը սխալ է:
Աննա ջան, հուլիսին ներկայացնում եք եռամսյակային հաշվետվություն, քանի որ նախորդ եռամսյակում չեք աշխատել:
Հոկտեմբռրին ներկայացնում եք ամսական հաշվետվություն, քանի որ նախորդ եռամսյակում ունեցել եք 5-ից ավելի` 6 աշխատող:
Նոյենբերին և դեկտեմբերին ամսական: Հաշվետվություն ներկայացնելուց առաջ միշտ նայեք ձեր նախորդ եռամսյակի տվյալները:
Հայկ ջան ետ ապահովության համար վարչական են տալիս 😉
Շնորհակալ եմ բոլորից արձագանքի համար!
Հարգելի Աննա, երրորդ եռամսյակի համար դուք պետք է ներկայացնեիք եռամսյակային հաշվետվություն, իսկ 4-րդ եռամսյակի ամիսների համար ամպայման ներկայացրեք ամսական հաշվետվություններ: Կարդա ”Պարտադիր սոցիալական ապահովության մասին” օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետը, ամեն ինչ պարզ գրված է:
Նաև, իմ խորին շնորհակալությունը կայքի ադմինիստրացիային` այսպիսի հնարավորության համար: