Ելենա.
Հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է: Մեր կազմակերպությունը պետք է ներմուծի ապրանք, որը հետագայում պետք է գնի դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպություն: Ապրանքը ներմուծելիս սահմանին վճարվելու է ԱԱՀ: Երբ ապրանքը վաճառենք այդ կազմակերպությանը ինչպես պիտի վաճառենք: Հ/Ա գրում ենք ԱԱՀ-ով թե առանց ԱԱՀ? Եւ մեր կողմից մաքսատանը վճարած ԱԱՀ ինչպես ենք հաշվանցելու?
Ելենա ջան Հ/Ա ԱԱՀ չեք գրելու քանի որ միջ.կազմակերպությունը ազատված է ԱԱՀ-ից իսկ մաքսատանը վճարված ԱԱՀ պետք է միացնել ապրանքի ինքնարժեքին:
Արթուրի պատասխանի հետ համաձայն են ինքնարժեքի մասով, բայց ԱԱՀ- մասով ոչ, քանի որ կապ չունի Գնորդ ընկերությունը ինչ հարկման դաշտում է աշխատում, միջազգային է, թե ոչ: Հարցը դուք ԱԱՀ-ով աշխատող եք, թե ոչ..եթե այո, ուրեմն ԱԱՀ-ի տողը պարտադիր է..իսկ եթե ոչ, ԱԱՀ հաշվանցել չեք կարող…
Արթուր ջան երեւի թե չհամաձայնվեմ: Քանի որ ապրանքի գին տալու են մի քանի կազմակերպույուններ (մրցույթ է հայտարարված), որոնքցից մի քանիսը ԱԱՀ վճարող չեն, կստացվի որ մեր կազմակերպությունը պիտի պարտվի:
Իսկ այդ ապրանքնրի ձեռքբերման համար վճարած ԱԱՀ-ն ես կարող եմ հաշվել եւ 16.2-ում ԱԱՀ հաշվետվության մեջ պակասեցնել?
Ելենա, ԱԱՀ մաքսատանը վճարում են բոլորը, նշանակություն չունի ԱԱՀ վճարող են, թե ոչ..ԱԱՀ հաշվանցելու համար դուք պետք է լինեք ԱԱՀ վճարող…1.ԱԱՀ դիմում պետք է գրած լինեք հարկային 2. կամ շրջանառությունը պետք է գերազանցի 58.35 միլոնը. 3 կամ 20% ավելի բաժնեմաս ունենաք ուրիշ ընկերությունում 4. Ձեր ձեռքբերումների 80% և ավելին բաժին ընկնեն միևնույն մատակարարին…
Հիմա դուք բավարարում եք ինչ որ պայմանի նշվածներից? Եթե այո, ուրեմն ԱԱՀ վճարող եք, եթե ոչ, ուրեմն ԱԱՀ չեք կարող հաշվանցել և չեք կարող ԱԱՀ-ով հաշիվ գրել, կապ չունի, որ դուք ԱԱՀ վճարել եք մաքսատանը..
Եթե ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ -ն ապրանք է վաճառում դիվանգիտ. կամ միջազգային կազմակ.-ը ապա տվյալ կազմ.-ը բերում է տեղեկանք սահմանված կառավարության կողմից և հաստատված ապա վաճառող կազմակերպությունը պարտավոր է հ/ֆ գրել առանց ԱԱՀ-ի
Հարգելի Ելենա, շատ լավ հարց եք տվել: Եթե ԱԱՀ վճարող եք, ապա մաքսազերծման ժամանակ վճարած ԱԱՀ-ն մնում է դեբետագրված, իսկ դիվանագիտական կազմակերպությանը դուրս եք գրում 0 տոկոսադրյույքով հ/ա: Այս դեպքում դուք վտանգ չունեք ԱԱՀ չվճարող կազմակերպություններից, թե նրանք ձեզ կարող են հաղթել մրցույթում այն բանի շնորհիվ, որ իրենք ԱԱՀ չեն վճարում: Նրանցից պետք է “վախենալ” այն դեպքում, երբ խոսքը գնում է ԱԱՀ-ից ազատվելուն միջազգային պայմանագրերի շրջանակներում բարեգործական կամ այլ ծրագրեր իրագործելիս, որի ժամանակ ծրագրի իրագործողը ներկայացնում է կառավարության կողմից հաստատված համապատասխան տեղեկանք: Այս դեպքում ԱԱՀ-ի օրենքը պահանջում է, որպեսզի ապրանքի ձեռք բերման կամ մաքսազերծման ժամանակ վճարած ԱԱՀ-ն համարել ապրանքի ձեռք բերման ծախս, այսինքն արհեստականորեն ավելացնել ապրանքի ինքնարժեքը: Քանի որ տնտեսվարողների մի զգալի մասը /իսկ ԱԱՀ-ով չաշխատողներն առավել եւս/ ԱԱՀ-ից ազատումը հասկանում են բառացի /այսինքն գինը իջեցնում են 16.67 տոկոսով, առանձնապես չվախենալով այն փաստից, որ հետագա հարկային ստուգումների ժամանակ իրենց այս սխալը կարող է ջրի երես դուրս գալ/, ապա օենքի տառին ենթարկվող տնտեսվարողները որպես կանոն կորցնում են այսպիսի ծրագրերի շրջանակներում պատվեր ստանալու հնարավորությունից:
Հարգելի Արծրուն, Դուք գրում եք. “ԱԱՀ մաքսատանը վճարում են բոլորը, նշանակություն չունի ԱԱՀ վճարող են, թե ոչ..”: Սա օրենքի պահանջով, բայց միշտ չէ, որ օրենքի պահանջը կատարվում է: Եթե օրենքի այս պահանջը կատարվեր բոլորի կողմից, ապա ես համոզված եմ, որ բացառապես ներմուծվող ապրանքների առեւտրով զբաղվող կազմակերպություններից /իսկ այդպիսիք հազարներով կարելի է մատնացույց անել/ ոչ մեկը չէր օգտվի օրենքի տված առանց ԱԱՀ աշխատելու հնարավորությունից, քանի որ սահմանի վրա ԱԱՀ վճարելու դեպքում նրանվ կողմից վճարվելիք հարկերը ավելի քիչ կլինեին, քան առանց ԱԱՀ աշխատելու դեպքում:
Հարգելի Ելենա
Ձեր հարցերի պատասխանը կգտնեք “Ավելացված արժեքի մասին” ՀՀ օրենքի 16, 19, 25, 29 հոդվածներում և օրենքի թիվ 1 հավելվածում։