Աշխատանքային օրվա տեղափոխության հետևանքով աշխատանքային շաբաթը 40 ժամը գերազանցող յուրաքանչյուր ժամի համար աշխատողին վճարել եմ հավելում ժամային դրույքաչափի 50 տոկոսով, երկու աշխատողի պարագայում հաշվարկվել է 2 ժամվա համար 670 դրամ, բայց կարդացի, որ 40-ժամյա աշխատանքային շաբաթվա դեպքում ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը պետք է կազմի 406 դրամ, այսինքն՝ սխալ է մեր արված հաշվարկը, և երկու աշխատողի հավելումը պետք է ավելացվի, իսկ դա կարո՞ղ եմ ուղղել, չէ՞ որ եկամտային հարկի հաշվետվությունը ուղարկել եմ, ճշտվածը ուղարկե՞մ, թե՞ հունիսին տրամադրեմ և հաշվետվության մեջ ներառեմ: Կանխավ շնորհակալ եմ արձագանքների համար:
406 դրամը պահումները ու հավելումները չի ընդգրկում, եկամտային հարկի հաշվարկի առումով կարող եք ճշտվածը ուղարկել, ոչ մի խնդիր չունեք, դրա համար վարչական չի կիրառվելու: Եթե մայիս ամսվան է վերաբերում, հունիսի հաշվով մի հաշվեք:
Այո, միշտ էլ կարող եք ճշտված հաշվետվություն ներկայացնել, եթե հայտնաբերել եք։