Սիրուշ․
Աշխատում եմ միկրոձեռնարկություն հանդիսացող ԱՁ մոտ, ֆիզարձակուրդի մեջ եմ ներկա դրությամբ, մեկ ամսից ավել է չի փոխանցվել մայրության նպաստը, որը կազմում է 194 500 դրամ։ Գործատուս ասում է, որ 2 տարվա 3 000-ական սոցվճարի գումարը (72 000 դրամ) պետք է պահեն այդ 194 500-ից, կխնդրեմ պարզաբանեք:
ոչ չեն պահելու այդ գումարից, դրանք տարբեր գումարներ են,երևի ինքն է ուզում այդ 2 տարվա 3000-ները այդ 194500-ից հանել,քանի որ այդ 3000-ները ըստ օրենքի գործատուն իր միջոցներից պետք է վճարի մինչև երեխայի 2 տարին լրանալը,
Ներեցեք, որ այտեղ եմ գրում, ես էլ եմ սկսնակ եմ և ուզում եմ իմանալ՝ աշխատողը նոյեմբերի 24-մինչև 11.04.2024թ. ֆիզ. արձակուրդում է, մայրության նպաստը վճարել եմ, հիմա մինչև երեխայի ծնվելը ես ի՞նչ վճարներ պիտի կատարեմ։ Սոց վճարը դա միայն երեխայի ծնունդից հետո է վճարվու՞մ։
Հարգելի Սիրուշ, պարտավոր են Ձեզ վճարելու 194 500 դրամ:
3 000-ական դրամները իրենք պետք է ամեն ամիս վճարեն:
Կա՛մ այդ 3000-ները ես պետք է վճարեմ, կա՛մ էլ աշխատանքից ազատման դիմում գրեմ, գործատուն հրաժարվում է վճարումից, պատճառաբանելով, որ այլևս իր մոտ չեմ աշխատում՝ ինչի պետք է իմ փոխարեն վճարի:
թեկուզ դուք վճարեք,թող ինքը տվյալները տա, երեխայի նպաստ եք ստանալու եթե գրանցված ու թող երեխայի խնամքի արձակուրդի հրամանը կազմեն ու հայտը ներկայացնեն, դա ձեր համար գոնե որպես ստաժ էլի 2 տարին կհաշվվի,լավ,
Ոչ, այդպիսի բան չկա: Սոց վճարի այդ 3000-ական դրամները գործատուն է պարտավոր վճարել մինչև երեխայի 2 տարին լրանալը: