3-րդ երկրից ներմուծում

Արմեն.

Բարև Ձեզ։ 3-րդ երկրից ներմուծման դեպքում ԱԱՀ հաշվետվության մեջ ներմուծված ապրանքի գին գրում եմ ինվոյսայի՞ն արժեքը, թե՞ գումարում եմ նաև մաքսատուրքը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

«Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծման դեպքում, եթե Օրենսգրքի 62-րդ հոդվածով այլ բան սահմանված չէ, ապա ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով որոշվող մաքսային արժեքի, մաքսատուրքի, իսկ Օրենսգրքի 5-րդ բաժնի համաձայն՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծման դեպքում՝ նաև Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի հանրագումարը: Պետք է գումարեք նաև մաքսատուրքը:

Armen

Իսկ մաքսավճարը և բնապահպանական հարկը, ինչպես նաև մաքսային և բրոքերական ծառայություննե՞րը:

Tigran

Միասնական հաշվարկի 17-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մաքսային արժեքների և(կամ) ԵՏՄ անդամ պետություններից ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների հարկման բազաների հանրագումարը: Մաքսային արժեքը ներառում է
1) արտահանման երկրում ապրանքներ ձեռք բերելու գինը.
2) մինչև Հայաստանի Հանրապետության սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման և համանման այլ ծախսեր.
3) մինչև Հայաստանի Հանրապետության սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը, բացառությամբ ապրանքներ ձեռք բերելու համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերի. 5) գնորդի կողմից ապրանքների վաճառքի անհրաժեշտ պայման հանդիսացող ռոյալթիների և թույլտվությունների դիմաց մատակարարին ուղղակի կամ անուղղակի վճարված կամ վճարման ենթակա վճարները.
6) տարայի, փաթեթի և փաթեթավորման աշխատանքների արժեքը.:

Աննա

Այո

Ներսես

Նշում եք ինվոյսային արժեքը:

Ալլա

17 Ա վանդակում նշում եք մաքսային արժեքը, 17 Բ վանդակում նշում եք ԱԱՀ գումարը, իսկ այլ ծախսերը , որոնք կատարվել են ՀՀ տարածքում/ բեռնաթափման, մաքսային բրոկերի և այլ/ ներկայացնում եք 18 Ա վանդակում։