Կարեն.
Բարև Ձեզ: Ցանկանում եմ Չինաստանից ներմուծել էլ. տեխնիկա` powerbank-եր: Քանակը ըստ նախատեսվածի մեծ է անձնական օգտագործման ծավալներից։ Կխնդրեի հնարավորինս պարզ տեղեկություն տրամադրել ֆիզ./իրավաբանական անձով մաքսազերծման և դրույքաչափերի մասին։
Նախապես շնորհակալ եմ:
Լավ կանեք գրեք դրա ապրանքի կոդը, որից հետո կարելի է ասել՝ ի՞նչ կնստի ներմուծումը, ԱԱՀ կա՞, որակի սերտիֆիկատ է պետք:
Եթե ապրանքը դասվում է 8507 կոդի շարքին՝ առաջանում է 10% մաքսատուրք, 20% ԱԱՀ և 5-10 000 մաքսավճար, 2 կամ 3 % էլ բնապահպանական հարկ՝ կախված, որ կոդին է պատկանում:
Հնարավորինս պարզ պատասխանելու համար պետք է ներմուծվող ապրանքի կոդը գրեք, ֆիզ. անձի դեպքում գերազանցած քանակի 20 տոկոսը պետք է վճարվի բյուջե:
Ձեր հարցին լիարժեք պատասխանելու համար գրեք այդ ապրանքը ինչ կոդի տակ է անցնում։ Կան առանձնահատկություններ։
Մաքսազերծման դեպքում ու վերջինիս համար վճարների հետ կապված մեծ նշանակություն ունի ապրանքի կոդը, գրեք ապրանքի կոդը :