Մագդա.
Հարգելի մասնագետներ, միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատող Ա/Ձ-ն ներկայացնու՞մ է տարեկան 244 ձև: Կանխավ շնորհակալ եմ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մագդա.
Հարգելի մասնագետներ, միկրոձեռնարկատիրության համակարգում աշխատող Ա/Ձ-ն ներկայացնու՞մ է տարեկան 244 ձև: Կանխավ շնորհակալ եմ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հոդված 270. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկային հաշվարկներ ներկայացնելը
1. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ բացառապես Օրենսգրքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 3-ով սահմանված գործունեության տեսակների մասով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերի) մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում հաշվետվություն` նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության վերաբերյալ, 256 ձև 2020թ․-ի համար:
Շնորհակալ եմ
Եթե կամավորության սկզբունքով սոց վճարող է, ապա այո։ Հակառակ դեպքում՝ ոչ, չի ներկայացնում։
Ոչ, քանի որ սոցվճար չի վճարում,
Հարգելիս, եթե Ա/Ձ-ն 78թ ծնունդ է, ապա չի՞ ներկայացնում: Կանխավ շնորհակալ եմ։
Թեկուզ Ա/Ձ-ն 78 թիվ էլ լինի,եթե միկրոյի համակարգում է գործում չի ներկայացնում:
Հարգելի Մագդա,
244 ձևը միկրոների դեպքում կամավոր է պարտադիր չէ, եթե ԱՁ-ն սոց. վճար վճարող է և կամավոր ցանկանում է վճարել ամսական 5000 դրամ սոց. վճարի համար կանխավճար կամ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը 60000 դրամ, ապա կարող է ներկայացնել 244 ձևը և դա ստաժ կդիտվի:
Շնորհակալ եմ հարցի մեկնաբանության համար։