Լուսինե․
Բարև բոլորին, ինչպե՞ս է հաշվարկվում Ձև 240-ի 107 տողի հարկման գումարը։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լուսինե․
Բարև բոլորին, ինչպե՞ս է հաշվարկվում Ձև 240-ի 107 տողի հարկման գումարը։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե Ա/Ձ-ն աշխատել է շրջհարկով, ապա հանձնում եք 240 ձևը ու լրացնում 107-կետը։ Քանի ամիս որ գործել եք * 5 000 դրամ։ Այսինքն` 12 ամիսը գալիս է * 5 000 = 60 000 դրամ:
Հաշվարկի 1-ին բաժնի 107-րդ կետում լրացվում է Օրենսգրքի 125-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` շրջանառության հարկով և (կամ) արտոնագրային հարկով հարկվող գործունեություններ իրականացնող անհատ ձեռնարկատերերի և նոտարների շահութահարկի գումարը` գործունեության այդ տեսակների մասով ամսական հինգ հազար դրամի չափով:
Սա էլ օրենսգրքի այդ հատվածը.
Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հարկման հատուկ համակարգերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և նոտարները գործունեության այդ տեսակների մասով շահութահարկը վճարում են ամսական հինգ հազար դրամի չափով (անկախ այն հանգամանքից, թե անհատ ձեռնարկատերը կամ նոտարը քանի հարկման հատուկ համակարգում է գործունեություն իրականացնում), որը նրանց համար գործունեության այդ տեսակների մասով համարվում է շահութահարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:
Եթե Դուք ԱՁ եք, ապա 2019թ. ընթացքում քանի ամիս որ աշխատել եք, այդքան ամսվա 5 000-ական դրամների գումարն եք գրում։
Եթե Ա/Ձ եք հանդիսանում 107-րդ կետում լրացվում է շրջանառության հարկով հարկվող գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի և նոտարների շահութահարկի գումարը` գործունեության այդ տեսակների մասով ամսական հինգ հազար դրամի չափով: Կամ տարեկան 60 000-ի չափով:
Եթե ԱՁ-ն շրջհարկով է աշխատում, ապա աշխատած ամիսների 5 000-ական դրամների գումարը պետք է գրվի, տարեկան 60 000 դրամ: