240 ձև հաշվետվության լրացման հետ կապված

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ: Հարկայինի 240 ձևի 8-րդ բաժնի տեսքը հետևյալն է. ակտիվներ 16 տող. 3 սյուն 1 126 507, 16.5 պակասեցվել է 1 010 451, մնացորդ 116 056: Պարտավորություններ բաժնում՝ 22.3 1 010 451, 22.5՝ պակասեցվել է 1 010 451, այլ կրեդիտորական պարտքեր՝ 27.3 1 160 56: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ պետք է գրեմ չբաշխված շահույթ տողում: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Բա կանոնադրական կապիտալ չունե՞ք։

Արմինե

ՀՄ ստացել ենք 2020 թվականին: 2020 թվականին կանոնադրական կապիտալ չունենք։

Ալլա

Հնարավոր չի կանոնադրական կապիտալ չունենաք, ինչ որ մի բան թերի է հաշվապահության մեջ։

Tigran

Չբաշխված շահույթը կազմակերպության զուտ շահույթի այն մասն է, որը չի վճարվել որպես շահաբաժին, սակայն պահպանվել է կազմակերպության պարտավորությունները մարելու, կամ բիզնեսի մեջ վերաներդնելու նպատակով:

Արմինե

Տարեվերջյան մնացորդը ցույց եմ տալիս չբաշխված շահույթ 3 սյունակու՞մ։

Tigran

Այսինքն՝ ստացվում է շահույթ չեք ստացել, ելնելով թվերից: Այս պայմանը ձեր մոտ հաշվարկներով չի ապահովվում՝ Ակտիվների գումար հավասար են սեփական կամ կանոնադրական կապիտալ+պարտավորություններ: ՀՄ ստանալը դա ակտիվների ավելացում է, եթե ձեր սուբյեկտը ընկերություն է, ապա հիմնադրվելիս կանոնադրական կապիտալ է ունենում, օրինակ 10000 դրամի չափով, կամ կանոնադրական կապիտալը կարող է ունենալ ներդրում հիմնական կապիտալում գույքի տեսքով, ինչպես ՀՄ-ն է: