Արփի․
Բարև ձեզ։ Խնդրում եմ նշել՝ կարո՞ղ ենք և չի՞ հակասում ԱՕ-ին Աշխատանքային պայմանագրում սահմանել 24-ժամյա հերթափոխով գրաֆիկ՝ հաջորդող 48 ժամ հանգիստ, եթե աշխատակիցը չի ներառվում ԱՕ 139 հոդվածի 4-րդ կետում ներառված առանձին կատեգորիայի աշխատողների ցանկում, որը սահմանում է ՀՀ կառավարությունը: Եթե այո, կարգավորող դրույթը կխնդրեի նշել:
հակասում է, քանի որ հերթափոխային գրաֆիկը շաբաթական 48 ժամից որ ավել իրար հերթափոխող աշխատանքային գրաֆիկն է միայն, իսկ դրանից այլ գրաֆիկ սահմանելով որպես հերթափոխային, խախտում եք 139 հոդվածի դրույթները։
Այսինքն՝ եթե սահմանենք շաբաթական 3 անգամ 12-ժամյա հերթափոխային գրաֆիկ/ նվազագույնը 24 ժամ հանգստով/՝ չի խախտվի։
Այո։ ԱՕ հոդված 139. Աշխատաժամանակի տևողությունը
3. Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար՝ ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում՝ 48 ժամից:
Հակասում է այդ կարգով գրաֆիկը, քանի որ հստակ է սահմանված, թե որ բնագավառների աշխատողները կարող են աշխատել այդպիսի գրաֆիկով։
Բարև Ձեզ: Հյուրանոցի հերթափոխային աշխատողը /գանձապահը/, որը չի ներառված առանձին կատեգորիայի աշխատողների ցանկում, ինչ հերթափոխով, քանի ժամ և քանի աշխատող պետքա աշխատի, որ ճիշտ լինի:
Կանխավ շնորհակալություն:
PS Ուրիշ ինչ աշխատող պարտադիր պետքա լինի հյուրանոցում:
պտի պայմանագրով ամրագրել որ աշխատանքը 24 ժամյա է , ու գիշերայինի, ու աչ տոնական օրերի համար հավելումներ հաշվել
Նույնիսկ եթե չկա առանձին կատեգորիայի աշխատողների ցանկում???
դե հա, դա գործի ապահովման համար եք անելու,