24 ժամյա աշխատողի աշխատավարձ

Արմեն․

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ՝ որքա՞ն կկազմի 24 ժամյա աշխատողի աշխատավարձը, եթե նա կատարում է 24 ժամյա հերթապահություն ամեն 4-րդ օրը, բայց պայմանագրով նշված է 6-օրյա աշխատանքային շաբաթ, և աշխատելու է ըստ հերթափոխի ու նշված չէ 24 ժամյա հերթապահություն աշխատավարձը նվազագույն աշխատավարձը և ֆիքսված է ժամավճար ու չի ներառվում ԱՕ ի 139 հոդվածով։ Գիտեմ՝ չի թույլատրվում նման գրաֆիկով աշխատանք, բայց որքա՞ն է կազմում տվյալ դեպքում արտաժամյա աշխատանքի շաբաթական 40 ժամից ավել աշխատանքը, թե՞ հերթափոխը ութ ժամից աշխատած ժամանակահատվածը (հերթապահությունը) և եթե կարելի է աշխատավարձի հաշվարկի ձևը կուզենայի նաև իմանալ հանգստյան օրերի աշխատանքը տվյալ դեպքում կիրակի օրերը, եթե ըստ գրաֆիկի է, վճարվում է կրկնակի, թե՞ ոչ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

24 ժամյա աշխատաժամի դեպքում գիշերային ժամերի հավելում էլ է հասնում, իսկ կիրակի օրերի վարձատրությունը կրկնակի չի ,քանի որ ըստ գրաֆիկի է,

Արմեն

Հարգելի Տիգրան, տվյալ դեպքում գիշերային աշխատաժամանակը ինչպե՞ս է հաշվարկվում՝ 800 դրամով, թե՞ 406-ի 30 % ը և գիշերային ժամերի գումարը գումարվում է նվազագույն աշխատավարձի, այսինքն՝ 68000 ին, թե 68000÷ ցերեկային աշխատանք թվին այսինքն՝ 8× 14 ին, եթե կարելի է կասե՞ք հաշվարկի ձևը։

Tigran

նվազագույն աշխատավարձը 68000 չէ ,75000 է պահումներից հետո,

Nerses

ԱՕ Հոդված 139. Աշխատաժամանակի տևողությունը

Հոդված 184.

Արտաժամյա աշխատանքի և գիշերային աշխատանքի վարձատրությունը

Արմեն

Հարգելի Ներսես, կարո՞ղ եք ասել տվյալ դեպքում որքան է հաշվարկվում գիշերային ժամերը և որքան է կազմում արտաժամյա աշխատանքը, քանի որ պայմանագրով աշխատանքը օրական 8 ժամն է և չի թույլատրվում այս դեպքում աշխատանքը 24 ժամյա գրաֆիկ կարող է լինել ըստ իս օրական 12 ժամյա աշխատանք։