2023 թվականի հարկեր

Անի.

Հարգելի հաշվապահներ, կասե՞ք, 2023թ.-ին եկամտային հարկ, սոց. վճար և դրոշմանիշ քանի՞ տոկոս ենք պահելու։ Աշխատակիցս արձակուրդ է վերցնում, որի մի մասը 2023թ.-ին է ընկնում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

 2023թ.-ին եկամտային հարկ 20 տոկոս, սոց. վճար 5տոկոս և դրոշմանիշային՝ ըստ ներկա սանդղակի։ եթե աշխատակիցս արձակուրդ է վերցնելու, որի մի մասը 2023թ.-ին է ընկնում,ապա այդ արձակուրդի պահումները կատարելու եք ըստ 2022թ. սահմանված դրույքաչափերի։

անի

Տիգրան այո, վերցնելու է 2022-ին, բայց արձակուրդի մի մասը բաժին է ընկնում 2023-ին: Եկամտային հարկի հաշվետվութունը ներկայացնում ենք ըստ ամիսների: Ապա պահումը ինչպե՞ս անեմ։

Tigran

պահումները պետք է կատարեք դեկտեմբերի եկամտայինի հաշվարկի ժամանակ,

Ani

Ինչու՞, եթե հաշվետվությունը հունվարին եմ տալիս, սխալ կհաշվի այդպես։ Ըստ ամիսների չենք ներկայացնու՞մ։

Tigran

Այո, սխալ կլինի։ Առաջին անգա՞մ եք անում նման գործողություն։

Ani

Առաջին անգամ չէ, ուղղակի որ դուք ասում եք դեկտեմբերի հարկերով պահի, այդ պատճառով եմ հարցնում։ Եթե մի մասը հունվարին է, հաշվեգրման սկզբունքով է արձակուրդը և պետք է հունվարից ցույց տամ, ապա հարկն էլ հունվարի հարկով չպե՞տք է պահեմ։

Tigran

ոչ, եթե դեկտեմբեր հունվար է,ապա պահումները դեկտեմբերի հաշվարկով են արվում,