Արմինե.
Կոլեգաներ ջան, հիմա էդ չարաբաստիկ օրենքը վերջնականապես ընդունվե՞ց, որ 2020թ. հունվարի 1-ից հետո 10 և ավելի աշխատող ունեցող ընկերությունները պետք է աշխատավարձը փոխանցումով վճարեն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմինե.
Կոլեգաներ ջան, հիմա էդ չարաբաստիկ օրենքը վերջնականապես ընդունվե՞ց, որ 2020թ. հունվարի 1-ից հետո 10 և ավելի աշխատող ունեցող ընկերությունները պետք է աշխատավարձը փոխանցումով վճարեն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Դեռ ոչ:
Այո, օրենքը ընդունվել է երկրորդ ընթերցմամբ:
Նկատի եմ ունեցել ԿԲ ներկայացրած անկանխիկ գործարքներինը, ոնց որ 13.11-ին էլ ստորագրվածը երևի դա է, ԱԺ կայքում այդ մասին դեռ նշում չկա՝ կետ 169:
Էդ չարաբաստիկ օրենքը դեռևս նախագիծ է, քանի դեռ չի ստորագրել հանրապետության նախագահը: Երբ այն ստորագրվի, այդ ժամանակ կդառնա օրենք:
Հղում կտա՞ք օրենքի նախագծին:
Չարաբաստիկ օրենքը 13.11.2019թ.-ին ստորագրել է հանրապետության նախագահը, ՀՕ-187-Ն օրենքը 20.11.2019թ.-ին հրապարակվել է:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Երևան քաղաքում գործունեություն ծավալող 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն աշխատավարձի վճարումները կատարում է անկանխիկ եղանակով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
Եթե իրավաբանական հասցեն ք․Երևանում է, սակայն գործունեությունը՝ մարզում, այս դեպքում օրենքը կազդի՞, թե՞ ոչ: