2013թ-ից անաշխատունակության նպաստները հաշվարկելիս

Լիաննա.

2013թ-ից անաշխատունակության նպաստները հաշվարկելիս 2012թ. բաժին ընկնող ամիսների աշխատավարձերին պե՞տք է ավելացնել սոց. հատկացման գումարները, թե՞ ոչ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
e-accounting

Այո, միանշանակ պետք է ավելացվեն, ԱՕ 195 հոդվածը արդեն գործում է: e-accounting շնիկ keysolutionsllc.org

Լիաննա

Շնհորակալություն պատասխանի համար, բաց չէ՞ որ “Եկամտային հարկի մասին” օրենքում անաշխատունակության նպաստի միջինի հաշվարկան ժամանակ չի գործում ԱՕ 195 հոդվածը:

Tatevik

Միանշանակ չպետք է ավելացնել.
21 փետրվարի 2013 թվականի N 144-Ն “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքի առանձին դրույթներ կիրառելու մասին որոշում
tatev-gavrosh շնիկ mail.ru

Tatevik

tatev-gavrosh շնիկ mail.ru

Լուսինե, ՄՌԿ

Ոչ, միանշանակ չի ավելացվում: Սոց. վճարները գումարվում են միայն արձակուրդային գումար հաշվելիս:

N...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2013 թվականի N 144-Ն
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՆՁԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

3) 2013 թվականի հունվարի 1-ից հետո ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու (վճարելու) համար վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս` որպես եկամուտ հաշառվում է հաշվարկային ժամանակահատվածի՝
ա. 2012 թվականի ամիսների (կամ հաշվարկային ժամանակահատվածի ամիսների փոխարեն հաշվառվող՝ 2012 թվականին նախորդող ամիսների)` օրենքով սահմանված սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված մեծության հանրագումարը,
բ. 2013 թվականի ամիսների՝ եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտը,
գ. ժամանակավոր անաշխատունակության նպաստի գումարը.