ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքներով 9 հաշվապահի տրամադրվել է որակավորման վկայական: Քննությանը հրավիրվել են 17 դիմորդ, որոնցից երեքը չեն ներկայացել:
2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 8 քննություն: Քննություններին մասնակցել են 119 դիմորդ, որոնցից որակավորված հաշվապահի վկայական է տրվել 59 դիմորդի:
Հայաստանի Հանրապետությունում մարտի 11-ի դրությամբ թվով 279 հաշվապահ ունի որակավորման վկայական, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Աղբյուր` panarmenian.net
TAROSYYY MEZZZZZZZZZZ :))))