2-րդ ավտոմեքենայի ձեռքբերում և վաճառք նույն տարում

Լիլիթ. 

Բարև ձեզ: Մի հարց. ֆիզ․ անձը գնել է մեքենա և վաճառել նույն ամսում, սա իր առաջիններ տարվա մեջ, հիմա նորից գնել է մեքենա և վաճառում է: Կասեք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի։ Առաջինից 1 % եկամտային, իսկ 2-ի՞ց։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում է համարվում ավտոմեքենայի օտարումը, եթե ավտոմեքենան օտարվում է ձեռք բերելուց հետո՝ 365 օրվա ընթացքում: Եթե ավտոմեքենան օտարվում է օտարման օրվա դրությամբ այդ ավտոմեքենայի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա ավտոմեքենայի օտարման գին է համարվում օտարման օրվա դրությամբ դրա շուկայական գնի 80 տոկոսը: Այդ գործարքից ստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 1 տոկոս դրույքաչափով, բայց ոչ պակաս, քան ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից: Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից:

Լիլիթ

Դա առաջին անգամ, իսկ 2՞-րդ

Ալլա

Դուք իրականացնում եք ձեռնարկատիրական գործունեություն, ուստի համաձայն ՀՕ Հոդված 150.Եկամտային հարկի դրույքաչափերը
10. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դեպքում ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարումից (այդ թվում` նաև այն դեպքում, երբ գույքն օտարվում է անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից տարբերվող և հարկային գործակալ չհանդիսացող անձի) ստացվող ամբողջ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 1 տոկոս դրույքաչափով, բայց ոչ պակաս, քան ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից: Շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակից:

Լիլիթ

Շնորհակալ եմ:

Tigran

Օրենսգրքում գրված չէ առաջինի ժամանակ, թե երկրորդի, այլ որոշվում է մեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ/կիլովատ հզորությունից ելնելով:

Լիլիթ

Շնորհակալ եմ:

Ներսես

Էական չէ՝ առաջին անգամ է, թե երկրորդ, 365 օրը նշանակություն ունի: