2 ՍՊԸ կնքել են տարածքի վարձակալության պայմանագիր

Մկրտիչ.

Հարգելի կոլեգաներ, ունեմ հետևյալ հարց` 2 ՍՊԸ կնքել են տարածքի (անշարժ գույքի) վարձակալության պայմանագիր, որը վավերացվել է նոտարի մոտ և գրանցվել կադաստրում մեկ տարի ժամկետով: Հարկայինի տեսուչի այցի ժամանակ նա ասաց, որ այժմ ինչ որ փոփոխություն է եղել, և երկու ՍՊԸ իրար հետ կարող են պայմանագիր կնքել առանց նոտարի: Հիմա այդ պայմանագրի ժամկետը ավարտվել է, կարո՞ղ ենք արդյոք այն երկարացնել առանց նոտարի և կադաստրի մարմինների: Կամ հիմնվել քաղաքացիական օրենսգրքի 624 հոդվածի հիման վրա:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նարեկ

Հարգելի Մկրտիչ, ճիշտն ասած ես էլ էի լսել նման բան: Դա կատարում են` պայմանագրում նշելով հետևյալ բովանդակությամբ կետ.
“Պայմանագիրը կողմերի համաձայնությամբ կնքված է առանց նոտարական վավերացման”:
Սակայն Քաղաքացիական օրենսգրքի հոդված 610-ում գրված է.
Հոդված 610. Վարձակալության պայմանագրի ձևը
1. Վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր:
2. Անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման: