2 տարբեր գործունեություն մեկ Ա/Ձ-ով

Անի․
Բարև Ձեզ։
Ա/Ձ ունեմ, որը զբաղվում է այլ գործունեությամբ, որը աշխատում է շրջանառության հարկով, հիմա ուզում եմ նույն ԱՁ-ով զբոսաշրջային ծառայություններ մատուցել։ Ցանկանում էի ճշտել՝ զբոսաշրջային ծառայությունները ո՞ր հարկատեսակով են հարկվում, ՀԴՄ հարկավո՞ր է, թե՞ ոչ, եթե ծառայությունները մատուցվելու են անկանխիկ եղանակով:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Էլի գործելու է շրջհարկի դաշտում, եթե չեք ունենալու կանխիկի շարժ, ապա պետք չէ ՀԴՄ ունենալ։

Nerses

Պետք է աշխատեք շրջհարկով, եթե անկանխիկ է հդմ անհրաժեշտ չէ, 5 տոկոս։

Tigran

Նույն ԱՁ-ով՝ այո, կարող եք նաև զբոսաշրջային ծառայություններ մատուցել։ Քանի որ աշխատում էք շրջանառության հարկով,  հետևաբար զբոսաշրջային ծառայությունները ևս նույն հարկատեսակով են հարկվելու, եթե ծառայությունները մատուցվելու են անկանխիկ եղանակով, ապա ՀԴՄ պետք չի:

Գայանե

Ձեր նշված դեպքում երկրորդ գործունեությունը ևս կհարկվի շրջանառության հարկով: Երկու գործունեությունների բացառապես անկանխիկ եղանակով ծառայությունների մատուցման դեպքում ՀԴՄ ունենալ հարկավոր չէ: