Քրիստինե․
Բարև Ձեզ։ Եթե կազմակերպությունը ֆիզիկական անձից գնել է գործիք (զոդման ապարատ) և տվյալ ամսվա մեջ եկամտային հարկի հաշվետվության մեջ ներկայացվել է այդ գումարը, հիմա հարց․ կազմակերպությունը տվյալ մարդու անունով պե՞տք է ներկայացնի 165 ձևը մինչև մարտի 1-ը, թե՞ ոչ։
Ոչ, այդ գումարը 165 հաշվետվության մեջ չեք ցույց տալու։
Հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մարտի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հարկային տարվա ընթացքում միայն պասիվ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց, նրանց եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ բանկային կամ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների:
այդ գումարը կազմակերպությունը տվյալ մարդու անունով պետք չէ ներկայացնել 165 ձևում,