Լուսինե․
Շնորհակալ կլինեմ, որ պատասխանեք մի հարցի. Հարկային հաշվետվության 165-րդ ձև ֆիզիկական անձի եկամուտը գրվում է կեղտոտ գումարը , այսինքն ՍՊԸ-ն ֆիզ անձից վարձակալել է տարածք 200 000, հարկը վճարում է ՍՊԸ-ն, լրացման կարգով՝ գրում ենք 200 000, թե՞ միայն ֆիզ անձի եկամուտը 180 000, 20 000 առանձին, և շահաբաժինը էլի ընդհանու՞ր, թե՞ հարկերը պահած:
Ֆիզիկական անձի եկամուտը գրվում է կեղտոտ գումարը,հաշվիչը սեղմելուց հաշվարկվում է հարկը:
Հարկային հաշվետվության 165-րդ ձևը լրացնելիս գրվում է 200 000 դրամ գումարը:
գրում եք 200 000,
Հոդված 156.Եկամտային հարկի հաշվարկները և այլ փաստաթղթերը ներկայացնելը
5. Հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մարտի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հարկային տարվա ընթացքում միայն պասիվ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց, նրանց եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկություններ, բացառությամբ բանկային կամ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների:
Գրվում է կեղտոտ գումարը՝ 200 000դրամ