165 ձև հաշվետվության

Գայանե.

Բարև բոլորին: Ինձ կօգ՞նեք հասկանալ 165 հաշվետվության տալու պահանջը։
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
14 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե եկամտային հարկի հաշվարկով պասիվ եկամուտներ եք վճարել ու պահումները կատարել, ապա արդեն այդ անձանց մասին ներկայացնում եք անձնավորված տվյալներ՝ անձնագրային տվյալներով:

Ալլա

Քանի որ եկամտային հարկի հաշվարկով պասիվ եկամուտները ընդհանրացված է տրվել տարվա ընթացքում /օրինակ` վարձավճար, շահաբաժին և այլն/, հիմա արդեն հատ-հատ նշում եք անունով ովքեր են ստացել այդ եկամուտները։

Gayane Movsisyan

Պարտադի՞ր է դա լրացնելը:

Tigran

Այո, պարտադիր է, սահմանված է օրենսգրքով ու հաշվարկի կարգով, ես էլ լրացրել ոչ մի խնդիր մի տեսեք:

Gayane Movsisyan

Կներեք հա, իսկ գումարի հաշվարկման կարգը ինչպե՞ս է:

Ալլա

Գրում եք անուն ազգանուն, անձնագրային տվյալները, տարվա ընթացքում ընդհանուր ստացված եկամուտը և պահված հարկի գումարը։

Gayane Movsisyan

Այսինքն` ընդհանուր հդմ և ֆակտուրաի գումարը և հանում հարկերի թի՞վը:

Tigran

Ոչ դա պասիվ եկամուտների հաշվարկներին չի վերաբերում,եթե օրինակ վճարվել են ֆիզ.անձանց վարձավճար, շահաբաժին և այլն եկամուտներ, ոչ թե սովորական բիզնեսից գործունեության հարկերը:

Tigran

Դա պասիվ եկամուտների հաշվարկներին է վերաբերում, եթե օրինակ` վճարվել են ֆիզ. անձանց վարձավճար, շահաբաժին և այլն եկամուտներ, ոչ թե սովորական բիզնեսից գործունեության հարկերը:

Gayane Movsisyan

Իսկ դա ամեն տարվա հունվարին ներկայացվու՞մ է:

Tigran

Եթե եղել են տարվա ընթացքում պասիվ եկամուտներ վճարելու դեպքեր, ուրեմն մինչև 2004 ներկայացվում են տվյալները:

Աննա

Իսկ եթե ԱՁ-ն ունեցել է 013 -Չհիմնավորված վճարում և գործընկերն անհայտ է այդ դեպքում տրվում է 165՞ և եթե այո անձնագրային տվյալներն ինչ են նշվում։ և 007 – Գույքն (բացառությամբ սույն աղյուսակի 6-րդ և 8-րդ տողերում նշվածի) օտարելու դիմաց եկամուտ – դեպքում

Գոհար

Բարև ձեզ: Որ խնդրեմ կասե՞ք, եթե պասիվ եկամուտներ չկան, բայց կան այլ եկամուտներ, այդ դեպքում պե՞տք է ներկայացնել այս հաշվետվությունը: Եվ կխնդրեմ ասեք օրենքի ո՞ր հոդվածում է դա նշված։

Arman

165 ձևով կարող է հիմնադրը շահաբաժինը լրացնի, որը որ ստացել է ՍՊԸ-ից