13 հաշվապահ որակավորման վկայական է ստացել

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները:

Ըստ ֆինանսների նախարարության մամլո ծառայության, քննությանը մասնակցած տասնհինգ դիմորդներից տասներեքին տրվել են որակավորման վկայականներ: Հրավիրված դիմորդներից մեկը քննությանը չի ներկայացել:

2009թ. ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 15 քննություն, որոնց արդյունքներով որակավորման վկայական են ստացել ընդհանուր թվով 102 հաշվապահներ:

Հայաստանում դեկտեմբերի 7-ի դրությամբ ուժի մեջ է 222 հաշվապահի որակավորման վկայական:

Աղբյուր` panarmenian.net

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գարիկ

Ո՞ր սայթից կարող եմ տեղեկություններ ունենալ ՀՀ ֆինանսների նախարարության կազմակերպվող հաշվապահների որոկավորման քննությունների վերաբերյալ: