1. Շքեղության հարկ
Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը 2013թ-ին հաստատեց “շքեղության հարկը”, որը հաշվարկվում էր 1 մլն եվրոյից բարձր եկամուտների 75 %-ի չափով: Շատ հարուստներ տեղում փոխեցին իրենց քաղաքացիությունը: Հանրահայտ դերասան Ժերար Դեպարդյեն որոշեց, որ ավելի էժան կլինի ռուս լինելը, և ստացավ Ռուսաստանի քաղաքացիություն:
2. Օդի հարկը Բյուզանդական կայսրությունում
Բյուզանդիայում համարում էին, որ օդը պատկանում է բոլորին և յուրաքանչյուրին առանձին-առանձին: Եվ եթե փոքր տնակները օդի պակաս չէին առաջացնում, ապա մեծ շինությունները ավելի շատ օդ էին իրենց մեջ տանում, այդպիսով այնտեղ ապրողները որպես հատուցում պետք է վճարեին օդի հարկ` կախված շինության չափերից:
3. Չբացահայտված սպանության հարկ
Միջնադարյան Գերմանիայում գործում էր սպանության հարկ, սակայն այն վճարում էր, բնականաբար, ոչ թե մարդասպանը, այլ համայնքի ղեկավարը: Հարկի գումարը որոշվում էր չբացահայտված սպանությունների քանակին համապատասխան:
4. Ճնճղուկների հարկը Գերմանիայում
XVI դարում գերմանական Վյուրթենբերգ քաղաքում ընդունեցին ճնճղուկների հարկը: Համարվում էր, որ այդ թռչյունները խանգարում են բնակչության հանգիստը, այդ պատճառով յուրաքանչյուր տան սեփականատեր պետք է մեկ դյուժին ճնճղուկ ոչնչացներ, որի համար կստանար 6 կրեյցեր: Եթե հանձնարարությունը չէր կատարվում, ենթակա էր վճարման բյուջե դրա կրկնակի գումարը: Հայերը Ամենահնարամիտ քաղաքացիները գնում էին ճնճղուկներ առևտրականներից:
5. Լուսամուտների հարկ – հետաքրքիր փաստեր
Հոլանդիայում հնարել էին լուսամուտների հարկ` որքան շատ լուսամուտ ուներ տունը, այնքան մեծ էր հարկը: Երեք լուսամուտներով տունը հարկվում էր միջին հարկով, իսկ արդեն չորս և ավելիի դեպքում հաշվարկվում էր կրկնակի հարկ: Այդ պատճառով այդ երկրում կարելի է հանդիպել բազմաթիվ նեղ շենքեր քիչ թվով լուսամուտներով, որոնց սեփականատերերը այդպիսով էականորեն նվազեցնում էին հարկման բազան:
6. Մորուքի հարկը Ռուսաստանում
Մորուքի հարկը մտցրեց Պետրոս I-ը: Մորուք պահելու համար պետք է վճարվեր բավական բարձր գումար, որը վճարելուց հետո տրվում էր հատուկ նշան: Նշանի մի կողմում գրված էր “գումարը վճարված է”, իսկ դարձերեսին` “մորուքը բեռ է”: Հարկը հանեցին միայն 1772թ-ին:
7. Ժամացույցի հարկ
Անգլիայում ժամացույցի հարկը գործում էր 1797 – 1798թթ: Ովքեր ժամացույց ունեին, վճարում էին տարեկան 5 շիլինգ այդ հաճույքի համար:
8. Ստվերի հարկ
Վենետիկում 1993թ-ից սկսած այն խանութները և սրճարանները, որոնց հովանոցներից ստվերը ընկնում է հանրային սեփականություն հանդիսացող հողի վրա, պետք է դրա համար հարկ վճարեն:
9. Հարկեր Տիբեթում – հետաքրքիր փաստեր
Տիբեթում ժամանակին գործում էին թվով 1892 հարկատեսակ, ներառյալ ականջների հարկը` Դալայ լամայի բանակի կարիքների համար, իսկ այն զինվորները, որոնք կորցրել էին մեկ ականջը մարտի դաշտում, վճարում էին հարկի կեսը: Հարսանիքի, երեխայի ծննդյան, երգելու, պարելու համար նույնպես պետք է վճարվեին հարկեր:
10. Խորովածի հարկը Բելգիայում
Բելգիայում` Վալոնիա շրջանում, խորոված անելու համար պետք է վճարել հարկ 20 եվրոյի չափով սկսած 2007թ-ից: Սա ունի բնապահպանական նպատակներ, քանի որ փորձագետների հաշվարկներով խորոված անելու ընթացքում 50-100 գրամ ածխաթթու գազի արտանետումներ են տեղի ունենում:
11. Աղմուկի հարկ
Ժնևի և Ցյուրիխի օդանավակայաններում 1980թ-ից սկսած յուրաքանչյուր ինքնաթիռ հարկվում է բարձրացրած աղմուկի համար:
Աղբյուր` Accountant.am
Facebook մեկնաբանություններ