Anna.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել լրացնել հիմնական միջոցի 11-ՀՄ վիճակագրական հաշվետվություն: Ես ունեմ ընդամենը 2 հարց.
1-ին բաժին, ավելացումներ հաշվետու տարում, 5-րդ սյունակում (գործարկվել են նոր հիմնական միջոցներ) ես մեքենայի ձեռքբերմա՞ն գինը պետք է նշեմ, թե՞ 2011թ.մաշվածության գումարը:
4-րդ բաժին, հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը, 4-րդ սյունակում (հաշվետու տարում) գտնելու համար ես պե՞տք է առկայությունը տարեսկզբին + տարեվերջին և բաժանեմ 2, (այսինքն սյունակ 3+10/2)
Դա շատ շտապ է: Շնորհակալություն:
Հարց 1` ձեռքբերման գինը
Հարց 2` (առկայություն տարեսկզբին 01.01.11 + առկայություն տարեվերջին 31.12.11)/2 + առկայություն տարվա մնացած ամիսների 1-ին (փետրվար-դեկտեմբեր) և ստացված գումարը բաժանած 12: