Էլիզաբեթ Արդեն |
10-րդ տեղ. Էլիզաբեթ Արդենը, աշխատելով որպես հաշվապահ, կոսմետիկայի բնագավառում իր առաջին հետազոտություններն սկսեց իրականացնել` հիմնվելով սեփական փորձի վրա: 1910 թ-ին Նյու-Յորքում տեղի ունեցավ նրա առաջին գեղեցկության սրահի բացումը: 90-ականներին “Life” ամսագիրը նրան ներառեց “XX դարի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում”: |
9-րդ տեղ. Հերբերտ Ջորջ Ուելսը ստացել է հետևյալ կրթությունը. 6 տարի սովորել է “կոմերցիոն ակադեմիայում”` մասնակցելով նաև հաշվապահության և գեղագրության դասերին, եղել է դեղագործի աշակերտ, հաճախել է “քերականական դպրոց”, աշխատել է որպես գործակատար կտորեղենի խանութում, ապա` որպես կրտսեր ուսուցիչ վերոհիշյալ “քերականական դպրոցում”, հետո 3 տարի սովորել է Արքայական քոլեջում` փայլուն ավարտելով կենսաբանության դասընթացը, միջին գնահատական ստանալով ֆիզիկայի դասընթացից և տապալելով երկրաբանությունը: Հետագայում այս ամենը, այդ թվում` հաշվապահական հաշվառումը, արտացոլվեցին նրա ստեղծագործություններում (հանրահայտ “Ժամանակի Մեքենան” նրա ստեղծագործությունն է): |
Հերբերտ Ջորջ Ուելս |
Ալեքսանդր Վերտինսկի |
8-րդ տեղ. Դերասան Ալեքսանդր Վերտինսկին աշխատել է որպես հաշվապահ Կիևում` “Եվրոպական” հյուրանոցում: |
7-րդ տեղ. Ապագա գրող-երգիծաբան Զոշենկոն 1917 թ-ի հոկտեմբերից աշխատում էր որպես հաշվապահի օգնական Պետրոգրադյան նավահանգստում և աշխատաքից ազատվեց մսխելու մեղադրանքով:
6-րդ տեղ. Համեստ հաշվապահ Մեյեր Ամշելի տան դռան վերևում փակցրած էր կարմիր վահան, որի վրա եբրայերեն գրված էր իր անունը: Նրա սերունդները հետագայում այլ ազգանուն ունեցան` Ռոթշիլդ, որը կարելի է թարգմանել “կարմիր վահան”:
Ալլեն Կառռ |
5-րդ տեղ. Անցյալում բարձրակարգ հաշվապահի որակավորում ստացած Ալլեն Կառռը մոլի ծխող էր և ծխում էր օրեկան հարյուր գլանակ: Հետագայում Ալլեն Կառռը մշակեց նիկոտինից հրաժարվելու իր մեթոդը, որն աշխարհին հայտնի դարձավ որպես “Ծխելը թողնելու հեշտ միջոց”: |
4-րդ տեղ. Հենրիխ Շլիմանը աշխատում էր որպես հաշվապահ խոշոր ընկերությունում: Նա առաջինը Ռուսաստան բերեց թեյը ծովային ճանապարհով և ստացավ մեծ շահույթ այդ գործարքից: Սակայն Շլիմանի գլխավոր նվաճումն այն էր, որ նա գտավ այն, ինչը բոլորը համարում էին գրական սուտ. նա գտավ Տրոյա գյուղը:
3-րդ տեղ. Ամերիկացի հաշվապահ Ուիլյամ Պորտերը մեղադրվել էր մսխելու մեջ (արդարացի, թե` ոչ, վիճելի հարց է) և հայտնվել բանտում: Տխրությունից և անելանելիությունից նա սկսեց պատմվածքներ գրել: Բանտից Պորտերը դուրս եկավ արդեն հայտնի դարձած գրող: Նրա մականունն է Օ.Հենրի:
2-րդ տեղ. Դեղագործ Ջոն Պեմբերտոնի հաշվապահը ոչ միայն հաշվապահության մասնագետ էր, այլ նաև հրաշալի գեղագիր: Հենց նա հնարեց և 1886 թ-ին գրեց “Coca-Cola” բառը գեղեցիկ կլորավուն տառերով, որոնք պահպանվել են առ այսօր: |
Կոկա-Կոլա ընկերության լոգոն |
Կառլ Մարքս |
1-ին տեղ. Կառլ Մարքս: Բիսմարկը մի անգամ ասել է. “Այս հաշվապահը դեռ լացացնելու է ողջ Եվրոպային”: |
Աղբյուր` accountant.am
Շատ հետաքրքիր տեղեկություններ էին, շնորհակալություն եմ հայտնում նյութերի հեղինակներին: Քանի որ խոսքը արդեն բացված է… )), ապա կայքին մաղթում եմ նոր 2010 թվականին ունենալ ավելի շատ այցելուներ և ընթերցողներ: Մաղթում եմ սերվերին լավագույն պաշտպանություն )))
Եվ, իհարկե, քայլեք ժամանակին համընթաց, լինեք ակտուալ և որոնելի կայք:
Շնորհակալություն, հարգելի Alfa Cassiopeya 😉
Հրաշալի է: Փաստորեն հաշվապահները ստեղծագործող մարդիկ են 😉